o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փորձում են ուղղակիորեն վերացնել Արցախի սուբյեկտայնությունը. ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

07.02.2020 11:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փորձում են ուղղակիորեն վերացնել Արցախի սուբյեկտայնությունը. ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Ժնեւում կայացած Մամեդյարով-Մնացականյան վերջին հանդիպումը ոչ միայն աննախադեպ էր` տեւողության առումով, այլ նաեւ, որ Մինսկի խմբի եւ նախարարների համատեղ հայտարարության մեջ խոսվեց բուն կարգավորմանը միտված ինչ-որ սկզբունքներ եւ տարրեր քննարկելու մասին: Եվ չնայած տարաբնույթ հրապարակային մտահոգություններին, ո՛չ ՀՀ ԱԳՆ-ն եւ ո՛չ էլ` վարչապետն այդպես էլ որեւէ բացատրություն չհնչեցրին, թե ինչի մասին է խոսքը: Ավելին, դրանից հետո նոր մտահոգություններ օրակարգ եկան` մասնավորապես կապված Փաշինյանի վերջին արցախյան այցի հետ: Օրինակ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այն մտահոգությունն առաջ քաշեց, որ Փաշինյանի այդ այցը «Արցախը ճոճելու» տպավորություն էր թողնում. «Ըստ էության, Շահումյանի շրջանից սկսվում է Արցախը ճոճելու, հնարավոր է անգամ, մինչեւ նախագահական ընտրությունները Արցախում քաղաքական իրավիճակ փոխելու պրոցես»: Ավելին, ըստ քաղաքագետի` այդ պրոցեսի շահառուները տարբեր մարդիկ են` սկսած նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանից, ներկայիս ԱԳ նախարար Մասիս Մայիլյանից, Սամվել Բաբայանից. «Բայց կան նաեւ դիմադրության, մտահոգության լուրջ օջախներ, որոնցից ամենացայտուն երեւացող թեկնածուն Վիտալի Բալասանյանն է»:
Եվ հենց Արցախի հերոս ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՑ էլ փորձեցինք պարզել, թե ի՞նչ է մտածում այս ամենի մասին:

Նոր իշխանությունները փորձառու կադրերից փորձում են ազատվել կյանքի գնով. Նարեկ Թադևոսյան

Ժնեւում փաստացի քննարկվել է Արցախում հայերի եւ ադրբեջանցիների համատեղ բնակավայրերի ստեղծման պայմանները

- Պարոն Բալասանյան, Ժնեւում կայացած ԱԳՆ նախարարների հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ այն տեւել է շուրջ 11 ժամ: Եվ ամենամտահոգիչը, օրինակ, հայտարարվեց. «Կողմերն ու համանախագահները կողմնակից են բանակցությունների ակտիվացմանըª բանակցությունների օրակարգի բոլոր հարցերի շոշափելի արդյունքների հասնելու համար»: Այն դեպքում, երբ ՀՀ վարչապետը բոլորովին վերջերս Կապանում հավաստիացնում էր, որ տեխնիկական հարցերից զատ, որեւէ այլ` բուն կարգավորմանը միտված քննարկում չկա, եւ դեռ մի բան էլ Արցախի նախագահի թեկնածուներից եւ ժողովրդից էր հարցնում, թե ինչ քննարկի: Ըստ Ձեզ` ի՞նչ ասել է "օրակարգի բոլոր հարցեր", ո՞րը կարող էր լինել  այդ օրակարգը: Արցախում որեւէ տեղեկություն ունե՞ն, թե ինչ օրակարգի շուրջ է ընթացել հանդիպում:
- Բազմիցս բարձրաձայնել եմ, որ իմ կողմից տված գնահատականները հիմնվում են միմիայն պաշտոնական հաղորդագրությունների, հայտարարությունների եւ տեղեկատվության վրա: Ես երբեք չեմ առաջնորդվել ենթադրություններով, ինչը անլուրջ կեցվածք կլիներ:
Ժնեւում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ պաշտոնական Երեւանի այն հայտարարությունը, որ քննարկվել է նաեւ դեռեւս 2019 թվականի ամռանը ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչի մասին Հայաստանի իշխանությունները առ այսօր լռում են, խիստ մտահոգիչ է եւ վտանգավոր:
Այն, որ տեւական ժամանակ է, ինչ արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի են ունենում բանակցություններ որոշակի պայմանավորվածությունների շուրջ, ինչը պաշտոնական Երեւանը ներկայացնում էր որպես տեխնիկական հարցերի քննարկում, խոսում է նրա մասին, որ Հայաստանի իշխանությունները իրականում ժողովրդից եւ Արցախի իշխանություններից թաքցնում են բանակցություններում քննարկվող հարցերի շրջանակը:
Այնինչ, 2019 թվականին բանակցող կողմերի միջեւ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որով ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ կատարվում են որոշակի հնարավոր քայլեր:
2016թ. ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի օրակարգում ու պայմանավորվածություններով հակամարտության երկու կողմերին` Ադրբեջանին եւ Արցախին ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջարկել էր իրականացնել մշտադիտարկում` տեղադրելով մշտադիտարկման սարքեր եւ ընդլայնել ԵԱՀԿ մշտադիտարկման խմբերի քանակը, ավելացնելով հրադադարի խախտումների միջազգային հետաքննությունների կետը: Իրականացնելով Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի օրակարգերով ձեռք բերված պայմանավորվածությունները, փաստորեն կարձանագրվեին Արցախի եւ Ադրբեջանի միջեւ փաստացի առկա սահմանները:
Միաժամանակ իրողությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը «վերելակային դիվանագիտությամբ» չեզոքացրեց հայկական կողմին ընձեռված այդ հնարավորությունը, որով նպաստեց, որ Ադրբեջանը տոներ վերջին 20 տարիների ընթացքում իր առաջին դիվանագիտական հաղթանակը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից Կապանում հնչեցրած եւ միաժամանակ Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչին, ապա պետք է արձանագրել, որ նա առաջին հերթին պետք է խոսեր Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի օրակարգերով ձեռք բերված պայմանավորվածությունների եւ համաձայնեցված փաթեթի մասին, որն ինքը իրականում վիժեցրեց:
Ժնեւում փաստացի քննարկվել է Արցախում հայերի եւ ադրբեջանցիների համատեղ բնակավայրերի ստեղծման պայմանները, ինչ մասին ուղղակի եւ անուղղակի հաստատում են Ադրբեջանի իշխանությունները եւ իրենց քարոզչամեքենան:

Արցախում տարածքների զիջումը կարող էր շատ կոշտ դիմադրության հանդիպել

- Տեսակետներ են հնչում, որ հնարավոր է, որ քննարկվում է Մինսկի խմբի վեցկետանոց ծրագիրը, որն իր մեջ ներառում է նաեւ հողերի հանձնումը: Որքանո՞վ եք հնարավոր համարում այդ սցենարի իրագործումը:
- Հողերի հանձնում առաջին հերթին նշանակում է Արցախի վարչատարածքային միավորներ հանդիսացող պատմաիրավական տարածքներից Արցախի զինված ուժերի ստորաբաժանումներից դուրս բերում, ինչը այս փուլում կարծես թե կասեցվել է: Քանի որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում տարածքների զիջումը կարող էր շատ կոշտ դիմադրության հանդիպել եւ պատճառ հանդիսանալ ժողովրդական հուզումների, ընդվզումների, եւ որպես հետեւանք կարող էր Հայաստանում տեղի ունենալ իշխանափոխության:

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական

Փորձում են ուղղակիորեն վերացնել Արցախի սուբյեկտայնությունը

- Պարոն Բալասանյան, հատկանշական է նաեւ այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների երկարատեւ հանդիպման ավարտին ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ օգտագործվեց «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» եզրույթը: Ինչո՞ւ «ներկայացուցիչներ»:
- «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» եզրույթը իր մեջ ուղղակիորեն պարունակում է այն վտանգը, որ հայկական կողմից, փոխանակ Արցախի իշխանությունները մասնակցեն բանակցություններին, ապա ըստ Ադրբեջանի իշխանությունների, բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստեն Արցախի հայկական եւ, այսպես կոչված, ադրբեջանական համայնքները: Սա Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ հետեւողականորեն իրականացվող քաղաքականությունն է, որով փորձում են ուղղակիորեն վերացնել Արցախի սուբյեկտայնությունը:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА