o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զիդան․ Ծանր է տանը 4 գոլ բաց թողնել, բայց ոչինչ չենք փոխի, կշարունակենք խաղալ մեր ֆուտբոլը

07.02.2020 13:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Զիդան․ Ծանր է տանը 4 գոլ բաց թողնել, բայց ոչինչ չենք փոխի, կշարունակենք խաղալ մեր ֆուտբոլը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Ռեալ Սոսյեդադից» կրած 3։4 հաշվով պարտությունը Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում։ Արքայական ակումբը դուրս մնաց մրցաշարից։

Եթե ասում են դպրոցականին գնահատելը սխալ է, ապա ճիշտը ո՞րն է՝ ոչինչ չանելը՞. Կարին Տոնոյանի արձագանքը ԿԳՄՍ-ի նոր որոշմանը

«Սա ֆուտբոլ է։ Երբեմն ամեն ինչ չի դասավորվում այնպես, ինչպես ցանկանում ես։ Բարդ խաղ էր, մենք պայքարեցինք մինչեւ վերջ։ Մենք լավ էինք արձագանքում խաղադաշտում ծավալվող իրադարձություններին։ Նույնիսկ 1։4 հաշվի ժամանակ հավատում էինք մեր ուժերին։

Պաշտպանությունում շատ սխալներ արեցինք, առաջին խաղակեսում ոչինչ չէր ստացվում։ Ունեինք դժվարություններ, իսկ մրցակիցը լավ էր խաղում։ Տխրում եմ, որ այսպես ստացվեց, բայց ամեն ինչ արդեն տեղի է ունեցել։ Պետք է մտածել ապագայի մասին։

Սա իմ վատագույն օրը չէ «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ Խաղով վատագույնը չէր, բայց արդյունքով՝ այո։ Ծանր է տանը չորս գոլ բաց թողնել, բայց մենք ոչինչ չենք փոխի, կշարունակենք խաղալ մեր ֆուտբոլը։ Մրցաշրջանի ընթացքում լինում են բարդ հանդիպումներ, մրցակիցն այսօր արժանի էր հաղթանակի»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։

Զիդանի գլխավորությամբ «Ռեալն» առաջին անգամ է պարտվել՝ սեփական դարպասը 4 գոլ ընդունելով:

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունն առաջին տնային պարտությունն էր Արքայական ակումբի համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА