o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չեմ ուզում լսել Ձեր անիմաստ մամլո ասուլիսները, առավել եւս բանաստեղծությունները»

12.02.2020 16:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Չեմ ուզում լսել Ձեր անիմաստ մամլո ասուլիսները, առավել եւս բանաստեղծությունները»

ՊԲ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Տիգրան Մանվելի Մանվելյանը եւ Տիգրան Հուսիկի Մխոյանը: Անդրադառնալով ցավալի լուրին` օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ գրում է. «Հավատացեք, այլեւս հնարավոր չէ դիմանալ սովորական դարձած այս ամենօրյա «չափաբաժնին»: Չեմ կարող եւ չեմ ուզում հավատալ ո՛չ լուսավոր, ո՛չ բարգավաճ, ո՛չ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին, մինչեւ որ վերջ չդրվի այս մղձավանջին: Բացատրություն եմ պահանջում, ընդ որում` հիմնավորված, խղճի, բարոյականության եւ պատասխանատվության ծիրում: Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել եւս բանաստեղծությունները:  Ես կորցնում եմ իմ համբերությունը...»:

Ինչպես է ՊՈԱԿ-ի Հովոյի կողմից հերթական լայվից առաջ ուղղություն ստանում այս օրերի ֆեյսբուքյան խեղկատակ Joni Brjoni-ն. Տիգրան Վարդանյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА