o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՀ առաջին նախագահի մտքին հնչեղություն է տալիս պարոն Փաշինյանը»

18.02.2020 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«ՀՀ առաջին նախագահի մտքին հնչեղություն է տալիս պարոն Փաշինյանը»

Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ Արցախյան հակամարտության հարցով բանավեճը հայաստանյան քաղաքական, քաղաքագիտական եւ պատմագիտական շրջանակներին տխրեցրեց, իսկ սոցցանցերում իշխանությանը սատարող կեղծ օգտատերերի «մատյան գնդերին» ոգեւորեց, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Տիգրան Մեծի ժամանակ Ադրբեջան պետություն չկար: Սակայն այս պատմական փաստարկն էլ ԵՊՀ պրոֆեսոր, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ գնահատմամբ` լավագույններից չէր:

Մի՛ հիվանդացեք այս փսիխոզով. Լուկաշենկո (Տեսանյութ)

Պատմական փաստարկները հնչեցին թույլ: Եթե նկատեցիք, անգամ բանավեճը վարող տիկինը ձեռքերը պարզած զարմանում էր: Եթե ես լինեի այնտեղ, ընդամենը կասեի, որ հարյուր տարի առաջ Ադրբեջանը չի եղել, հետեւաբար` Տիգրան Մեծի ժամանակ էլ չի եղել: Բայց խորանալ այդ պատմության մեջ պետք չէր, որովհետեւ այդ ժամանակ Եվրոպան էլ չի եղել, ու ոչ մեկին դուր չեն գալիս նման փաստարկները: Անգամ Ռուսաստանին ու ԱՄՆ-ին եւ որեւէ մեծ խաղացողի դուր չեն գալիս այդպիսի փաստարկները: Բայց սա չի նշանակում, որ այդ փաստարկները չպետք է բերել խոսույթի դաշտ: Այն պետք է վարպետորեն անել, որ նույնիսկ չնկատվի: Այն պետք է  իրավունքի եւ քաղաքականության փաստարկներով այնպես հյուսել, որ չստացվի, թե միայն պատմական փաստարկներից ես խոսում: Քաղաքական խոսույթի տեխնոլոգիաներ կան, որոնց օգնությամբ կարելի է պատմական փաստարկները ներգրավել բանակցային գործընթացում: Ինչ վերաբերում է իրավական բնույթի փաստարկներին, այսպիսի ցանկացած կոնֆլիկտում սովորաբար այն կապվում է տարածքի իրավական կարգավիճակի հետ: ՀՀ առաջին նախագահն ասում էր, որ Ադրբեջանը տարածքներ է կորցրել, եւ ահա նույն մտքին հնչեղություն է տալիս պարոն Փաշինյանը: Այդ հայտարարության ֆոնին` մնացած բոլոր փաստարկները կորում են: Չի՛ կարելի այդպիսի բան ասել, որովհետեւ միայն Ադրբեջանը չէ, որ կորցրել է: Եթե նույնիսկ կորցրել էլ է, ապա մենք կորցրել ենք տասնապատիկ ավելին:

Ով տականքներ ա ման գալիս ՝ մի հատ թող իրա կող ու կուշտը նայի. Մարկոս Հարությունյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА