o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՅԴՊԵՍ ԷԼ «ՀԱՆՑԱՎՈՐ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ» ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԱՍԵԼ

26.02.2020 21:40 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՅԴՊԵՍ ԷԼ «ՀԱՆՑԱՎՈՐ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ» ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԱՍԵԼ

Եվ այսպես, պաշտոնական վիճակագրությունը սկսեց «տնտեսական թռիչքների» հերթական ժամանակագրական ցանկի՝ այս տարվա տվյալների հրապարակումը: Հասկանալի է, արդեն հունվարին վիճակագրական հրաշքների պակաս չի զգացվում:

Ընդլայնվել է Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը

Մինչ այս հունվարի հիմնական ցուցանիշներին հասնելը, նախ մեկ ուշագրավ դիտարկում, որն արդեն իսկ շատ բան է ասում մյուս բոլոր թվերի մասին: Այսպես, պարզվում է, որ այս տարի հայաստանյան արտահանումը մյուս բոլոր ճյուղերի հետ համեմատած ամենառեկորդայինն է՝ ունեցել ենք 20.4 տոկոս աճ (տե՛ս աղյուսակը): Թերեւս, միայն այս թիվը բավական է, որ իշխանությունները մինչեւ վերջ քոքեն պոպուլիստական ձայնապնակը՝ դրա վրա կառուցելով «տնտեսական հեղափոխության» այս տարվա ողջ քարոզչությունը: Բա իհարկե, եթե արտահանումն աճում է 20 տոկոսով, մի՞թե դա չի նշանակում, որ նույնքան ռեկորդային պետք է լինի նաեւ ներքին արտադրությունը, որ արտահանելու բան լինի: Դե եթե արտադրության թռիչք կա, ուրեմն պետք է որ նույն թռիչքի մեջ լինի մնացած ամեն ինչը՝ աշխատատեղերը, աշխատավարձերը, կյանքի որակը, եւ այդպես շարունակ: Դա առաջին հայացքից: Բայց ահա այն, ինչ դրված է այդ 20.4 տոկոս աճի տակ, հազիվ թե առաձնահատուկ լավատեսության հուշի: Այսպես, այս տարի ունեցել ենք արտահանման 20 տոկոսանոց աճ այն դեպքում, երբ անցած տարվա հունվարին ունեինք մոտ 16 տոկոսանոց անկում: Էլի ոչինչ, կարող է թվալ, թե 16 տոկոս կորցրինք, բայց հիմա վերականգնել ենք. սա էլ պակաս թռիչքի առիթ չէ: Միայն թե, երբ ավելի խորն ենք գնում, պատկերը հեչ բանի նման չէ: Այսպես, 2018թ.-ի հունվարին, երբ դեռ իշխում էին այն «հանցավոր նախկինները», Հայաստանն ուներ 176.7  միլիոն դոլարի արտահանում: Եվ ահա, Փաշինյանի` արդեն մոտ երկամյա «հանճարեղ» կառավարումից հետո, երբ այդ ցուցանիշը պետք է առնվազն մի կեսով ավելացած լիներ (համենայնդեպս, այդ կարգի հրաշքներ էին խոստանում), հայաստանյան արտահանումն իր 20 տոկոսանոց աճով հանդերձ, այս հունվարին կազմել է... 173.8 միլիոն դոլար: Այո՛, չզարմանաք, «հանցավոր նախկիններից» դեռ մոտ 3 միլիոն դոլարով ետ ենք մնում: Առաջ ընկնելով` նշենք նաեւ 2018թ. հունվարի 327.5 միլիոն դոլարի համեմատ ներմուծումն էլ այս տարի կազմել է 305.2 միլիոն՝ մոտ 22 միլիոնով պակաս: Ի դեպ, արտաքին առեւտրի այս բացարձակ ցուցանիշները մեկ հետաքրքիր առանձնահատկություն ունեն, ինչը չկա մյուս բոլոր ճյուղերի մոտ: Հաշվի առնելով ԵՏՄ-ի գործոնը, այսինքն, որ մեր երկրից ապրանքների արտահանում-ներմուծումը նաեւ Միության վերահսկողության տակ է, արտաքին առեւտրում վիճակագրական մանիպուլյացիաների հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են, քան մյուս ճյուղերում: Այսինքն, հենց բերված թվերն են, որ հայաստանյան մյուս վիճակագրական ցուցանիշների հետ համեմատած առավել իրատեսական են խոսում մեր տնտեսության իրական վիճակի մասին: Եվ ահա փաստը՝ ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման մասով «նախահեղափոխական» ժամանակների համեմատ դեռ որոշակիորեն ետ ենք: Հանրագումարում, արտաքին առեւտրաշրջանառությունը 2018թ.-ի 504.2 միլիոն դոլարի փոխարեն այս հունվարին կազմել է 479.0:

Ի՞նչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ կորոնավիրուսի տարածումը․ Էկոնոմիկայի նախարարի մեկնաբանությունը

Մինչդեռ այս հունվարին ներկայացրել են անցած տարվա համեմատ արդյունաբերության 13.4, շինարարության 7.7 տոկոս աճ, եւ այդպես շարունակ: Ամենացնցողը, ունեցել ենք ներքին առեւտրաշրջանառության 10.3 տոկոս աճ (ու մոտ 20 տոկոս էլ անցած տարի): Բայց ինչի՞ հաշվին, երբ 2018թ.-ի համեմատ ներկրել ենք 7-8 տոկոսով պակաս ապրանքներ: Ուզում են ասել, որ մեր սպառողները զանգվածաբար անցել են տեղական ապրանքների՞ն: Չէ, դա էլ չի ստացվի. տեղական արտադրության ներկայացված աճը հազիվ բավարարում է արտահանման ներկայացված աճը «արդարացնելու» համար, եւ ներքին առեւտուրը պետք է ավելանար հիմնականում ներկրման հաշվին: Բայց քիչ ենք ներկրել, որտեղի՞ց է ավելացել: Կամ գանք մյուս կողմից. միջին աշխատավարձերն այս հունվարին, ըստ վիճակագրության, ավելացել են 5.9 տոկոսով: Դե հիմա հարց. առանց այդ էլ հազիվ գոյատեւող ժողովուրդն այդ ինչի՞ հաշվին կարող էր եւս մոտ 4 տոկոսով ավել սպառում ապահովել, որ ներքին առեւտուրն էլ կարողանար աճել 10.3 տոկոսովՄեկ այլ դրվագ. թեեւ 2018թ. հունվարի համեմատ ներկայացված է արդյունաբերության նկատելի աճ, սակայն ունեցել ենք էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 25 տոկոսանոց անկում: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել այս «հեղափոխական հրաշքը»: Վերջապես, եթե նաեւ հաշվի առնենք, որ 2018թ. հունվարին բառացիորեն բոլոր ոլորտներում ունեցել ենք աճի շատ ավելի լավ դինամիկա, քան 2020թ. հունվարին, ապա «տնտեսական հեղափոխությունը» իր իրական դեմքը կստանա: Այսպիսով, ստանում ենք այս ստանդարտ պատկերը. վիճակագիրները պետք է չէ՞ ինչ-որ ձեւով «տնտեսական հեղափոխություն» ցույց տան, որ չլրացնեն «հակահեղափոխական սեւերի» շարքերը: Բայց հենց մի տնտեսական ճյուղում «հեղափոխական ցուցանիշներ» են ֆիքսվում, անպայման մի այլ տեղից դրա «ականջները ցցվում են». թվեր են վերջապես, ամեն մի պոպուլիստական քարոզներից զերծ: Ու արդյունքում, պտտվում-պտտվում եւ հասնում ենք նրան, որ երկու տարում ներկայիս «քայլորդները» դեռ «հանցավոր նախկինների» ցուցանիշներին էլ չեն հասել:

ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԼՖԻԿՆԵՐԻ ԱԽՈՐԺԱԿ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА