o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գաղտնալսման ենթակա են ոչ միայն ՀՀ վարչապետին քննադատողները, այլեւ նրանց ընտանիքների անդամներն ու մերձավորները». «Փաստ»

27.02.2020 09:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
«Գաղտնալսման ենթակա են ոչ միայն ՀՀ վարչապետին քննադատողները, այլեւ նրանց ընտանիքների անդամներն ու մերձավորները». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ազգային անվտանգության ծառայության գաղտնալսում իրականացնող ստորաբաժանման աշխատանքներն ու զգալիորեն ավելացնել այդ գործով զբաղվողների քանակը:

Մեր ընտանիքների առողջության ու երկրի կայունության համար շատ կարևոր է, որ բոլորս շարունակենք մնալ տանը. Վանեցյան

Նույն աղբյուրի փոխանցմամբ, հանձնարարված է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին:

Գաղտնալսման ենթակա են ոչ միայն ՀՀ վարչապետին քննադատողները, այլեւ նրանց ընտանիքների անդամներն ու մերձավորները: Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ, գաղտնալսվողների նման աննախադեպ քանակ երբեք չի եղել:

Այլ կերպ ասած, ԱԱԾ -ի ռեսուրսի մի հսկայական հատված կենտրոնացած է երկրի ներսում Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ հսկողություն իրականացնելու եւ դրա մասին վարչապետին զեկուցելու վրա: Ըստ նույն աղբյուրի, ԱԱԾ սպաներից շատերը պարզապես ապշած են ստեղծված աննախադեպ վիճակից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА