o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետությունը գործարկում է կուլակաթափության ինստիտուտը` դրան տալով օրենքի ուժ. Հայելի.am

09.03.2020 16:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Պետությունը գործարկում է կուլակաթափության ինստիտուտը` դրան տալով օրենքի ուժ. Հայելի.am

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որն ըստ էության թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով, գրում է Հայելի.am-ը:

ՀՀ Ոստիկանության պետի տեղակալը չի կարծում, որ կա օրենքի խախտում

Խոսքը 50 մլն դրամը գերազանցող գույքի մասին է: Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել նման գույքը, որի ձեռքբերումը, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այդպիսի գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել պատասխանողի կողմից գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացման դեպքում միայն:
Այս նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ պետությունը գործարկում է կուլակաթափության ինստիտուտը` դրան տալով օրենքի ուժ:
Այսինքն` պետությունը գույքի անօրինական լինելու մասին հիմքեր և ապացույցներ գտնելու խնդիր ինքն իր առաջ չի դնում, փոխարենը սեփականատիրոջ գույքը խլում է` նրանից պահանջելով հիմնավորել գույքի օրինականությունը: Փաստորեն, օրենքի հիմքում դրված է մեղավորության կանխավարկածը: Մարդը, ով 50 մլն դրամից բարձր արժեքով տուն ունի, արդեն իսկ մեղավոր է: Նա ավտոմատ դառնում է մեղադրյալ և պարտավոր է ապացուցել, որ չի գողացել: Եթե չի կարողանում ապացուցել, ուրեմն կզրկվի գույքից: Նման մոտեցում եղել է բոլշևիկների իշխանության օրոք, երբ բոլորը զանգվածաբար հռչակվել են բուրժուաներ, աքսորվել և ունեզրկվել: Իրավական երկրներում մարդը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, քանի դեռ ապացուցված չէ նրա մեղավորությունը
Հայաստանի նման երկրում, որտեղ ֆինանսական տրանսֆերների շատ մեծ հոսք կա, որտեղ արտագնա աշխատողների հոծ զանգված կա, նման օրենքի ընդունումն ուղղակի պատուհաս կդառնա: Մարդիկ պարզապես հրաժարվելու են Հայաստանում ներդրում կատարել, քանի որ միշտ մտածելու են, թե մի օր էլ իրենց ունեցվածքն են բռնազավթելու:

Ինչ պարտավորություններ ունի պետությունը արտակարգ դրություն մտցնելուց՝ քաղաքացու հանդեպ. փաստաբան

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА