o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՉԼ. «Լայպցիգ» - «Տոտենհեմ», «Վալենսիա» - «Ատալանտա». Բուքմեյքերների կանխատեսումը

10.03.2020 10:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
ՉԼ. «Լայպցիգ» - «Տոտենհեմ», «Վալենսիա» - «Ատալանտա». Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մարտի 10-ին 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները կանցկացնեն գերմանական «ՌԲ Լայպցիգն» ու Լոնդոնի «Տոտենհեմը» և իսպանական «Վալենսիան» ու իտալական «Ատալանտան»:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

«Լայպցիգ» - «Տոտենհեմ» խաղում բուքմեյքերները չեն հավատում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթանակին: «Լայպցիգի» հաղթանակը գնահատվել է 1.50, ոչ ոքին՝ 4.50, «Տոտենհեմի» հաղթանակը՝ 5.50 գործակցով:

Վալենսիայի «Մեստալյա» ստադիոնում տեղի ունենալիք խաղում բուքմեյքերները հավատում են հյուրերի հաղթանակին: «Ատալանտայի» հաղթանակը գնահատվել է 2.30, ոչ ոքին՝ 3.80, «Վալենսիայի» հաղթանակը՝ 2.80 գործակցով:

Հիշեցնենք, որ Լոնդոնում տեղի ունեցած խաղում «Լայպցիգն» առավելության էր հասել «Տոտենհեմի» նկատմամբ 1:0 հաշվով, իսկ «Ատալանտան» տանը 4:1 հաշվով հաղթել էր «Վալենսիային»:

Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА