o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետական լիազոր մարմինը պետք է օպերատիվ կերպով դնի խաղի կանոնները ԶԼՄ-ների հարցում. փաստաբան

19.03.2020 18:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Պետական լիազոր մարմինը պետք է օպերատիվ կերպով դնի խաղի կանոնները ԶԼՄ-ների հարցում. փաստաբան

Ինչպես հայտնի է երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, որն իր հետ բերեց մի շարք սահմանափակումներ: Բանից պարզվեց, որ արտակարգ դրությունը, չգիտես ինչու, այս անգամ ավելի շատ ազդեց ԶԼՄ-ների վրա, սահմանափակելով խոսքի իրավունքը: Այս օրերին մի շարք լրատվականներ բարձրաձայնեցին այս հարցը հասկանալու համար, թե որն է այն սահմանը, որից այն կողմ լրատվամիջոցը կամ լրագրողը իրավունք չունի անցնելու: Մինչ այս պահը չկա որեւէ հստակ պատասխան, փաստ, ըստ որի խոսքի ազատության սահմանափակումը ավելի հստակ լինի: Այսօր «Իրավունք» թերթի խմբագրություն էին այցելել ՀՀ ոստիակնության կիբեռհանցագործության վարչությունից եւ տեղեկացնում, որ.

Շարունակվում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը. փաստաբան

«Իրավունք» թերթի սույն թվականի մարտի 18-ի համարի 5-րդ էջում տպագրված «Կորոնովիրուսը լուրջ ցնցումներ է առաջ բերել ԱՄՆ-ում և Եվրոպայում» վերտառությամբ նյութը, ինչպես նաև iravunk.com էլեկտրոնային լրատվական կայքում ս.թ. մարտի 18֊ին ժամը 14:48-ին հրապարկված՝ «Ես չեմ այդ վիրուսը ստեղծել, զարմացած եմ՝ ինչքան չար ու անհոգի են մարդիկ. Իտալիայից եկած էջմիածնեցի կինը փակագծեր է բացում» խորագրով հրապապարակումը/հրապարակման հղումը՝ ------, ըստ էության, պարունակում են խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ և ենթակա է անհապաղ հեռացման»:

Այս առումով iravunk.com-ը դիմեց ԼԵՎ ԳՐՈՒՊ փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ստեղծված իրավիճակում իրավական գնահատականներ ստանալու համար:

- Ցանկանում եմ փաստել, որ չորրորդ իշխաությունը լուրջ դերակատարություն է ունեցել նորանկախ Հայաստանում դեռ այն ժամանակ, երբ երկրում պատերազմ էր: Իսկ հիմա նույն դերակատարումն ունի արտակարգ դրության ժամանակ: Իսկ այս պահին երկրի գլխավոր պարետը իր ուշադրության կենտրոնում պետք է պահի լրատվության աշխատանքը եւ սահմանի այն խաղի կանոնը, որով պետք է ուղորդվեն լրատվամիջոցները, ինչը ցավոք չարվեց եւ արդյունքում ունենում ենք դրվագներ, տարբեր օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով թույլ է տալիս իրեն պետական լիազոր մարմինը խոչընդոտելու ԶԼՄ-ների աշխատանքները: Նման վերացական ձեւով որոշումներ կայացնելը, թե որ դեպքում պետք է արգելել սույն հոդվածը տպագրել, իսկ որ դեպքում թույլ չտալ, դա սահմանադրության լուրջ կոպիտ խախտում է համաչափությունը խախտելու իմաստով: Եթե պետական լիազոր մարմինը ի լուր ամենքի հայտարարում է, որ շարունակվում են բռնկումները եվրոպայում, Իտալիայում հազարավոր  բժիշկներ են վարակվել, աշխարհում համատարած դատարկ ցուցափեղկներ են, դա չգիտես ինչու իրենց թույլատրվում է որպես պաշտոնական հաղորդագրություն, բայց երբ դրա 10 տոկոսի չափով մամուլն է անդրադառնում գրելով, որ այս հիվանդությունը ցնցումներ է բերել ԱՄՆ-ում եւ եվրոպայում, չգիտես ինչու պետական լիազոր մարմինը գտնում է, որ դա խուճապ կարող է առաջացնել այն դեպքում. որ դա աղրես չունի Հայաստանի հետ:

Ավելին, ես այսօր կարդացի մի նյութ, որտեղ առողջապահությա նախարարը հայտարարում է, որ այս վիրուսից 2,5 անգամ ավելի շատ են մահանում տղամարդիկ, քան կանայք: Եթե թույլատրվում է նախարարին նման հայտարարություն եւ եթե այս մասով չորրոդ իշխանությունը վերլուծություններ անի, պետք է գան ասեն, որ հեռացրե՞ք նյութը, քանի որ այն իր մեջ խուճա՞պ է պարունակում: Այ սա խնդիր է, որ այս պայմաններում, մեկ ժամ շուտ օպերատիվ կերպով պետք է դրվի խաղի կանոնները եւ հրամցվի մամուլին, որպեսզի մամուլը գտնվի իր տեղում: 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА