o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մթնածին լույս է պետք. Արմեն Ներսիսյան (Տեսանյութ)

22.03.2020 20:41 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մթնածին լույս է պետք. Արմեն Ներսիսյան (Տեսանյութ)

2000 թվականին մեկնեցի Ռուսաստան, կյանքն ինձ համար ուրիշ նշանակություն ուներ, ուզում էի մինչեւ վերջին աղջկա հետ լինեի, հետն էլ չարացած ձեւով, կարծես, պատժում էի նրանց: Կարելի է ասել, տարվել էի խմիչքով, պլան էի ծխում, ճիշտն ու սխալն էի մարդկանց բացատրում, պատժում էի մի աղջկա՝ նրան երրորդ հարկից ոտքից կախել էի, ուզում էի խոստովաներ, որ ինքը սխալ է: Չարացած էի բոլորի վրա, նաեւ Աստծո, մտածում էի՝ երբ գնամ էն աշխարհ, մի ակնթարթ տեսնեմ, կասեմ, կապացուցեմ, որ ինքն անարդար ու սխալ է: Իսկ հիմա ուրախ եմ, որ հասկացել եմ, որ մենակ ես ոչինչ եմ ու առանց Արարչի չեմ կարող ոչինչ անել, մի բանի համար եմ զղչում, որ շուտ չհասկացա այս ամենը, խնդրում եմ՝ Աստծուն, որ հոգիս լուսավորի, սովորեցնի ճիշտ ապրել: Այս մասին գրում է ՄԻԱՎ-ով հիվանդ պացիենտը, որին անդրադառնալով հոգեթերապեւտ, նարեկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու ԱՐՄԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ մանրամասնում է.

«Նրանց սխրանքը մոռացողը՝ արժեք չունի». Արմեն Պետրոսյան (ՌԵՄԲՈ)

- Սկզբնական նկարագրության մեջ տեսնում ենք անբարիշտություն, անբարտավանություն: Ընդհանրապես՝ անբարտվանություն հասկացողությունն այսօր շատ տարածված է, բայց չենք ախտորոշում: Այն է՝ գոռոզությունը, լկտիությունը, անաստվածությունը, ամենաթողությունը, որն այսօր նորմա է ճանաչվում: Իսկ հետո տեսնում ենք, թե ինչպես կարող է մարդու էությունը փոխվել: Հիվանդությունները տանում են իմունիտետի իջեցման, բայց անձը, որը գուցե այդքան  գիտելիքներ չունի, զգում է, որ իրեն լույս է պետք: «Նարեկը» նկարագրում է հիվանդների այդ վիճակն այսպես՝ դատարկվել եմ, մթնել եմ… Եվ, իսկապես, նման դեպքում գործ ունենք հոգու դատարակության հետ, երբ մարդը մթնում է, կենդանություն չկա: Իսկ մթնածին լույս է պետք, երբ այդ լույսը գալիս է, իր մտածելակերպը, հույզերը փոխվում են: Դրա համար նրան պետք է Աստծո խոսքը, որը «Նարեկը» կարողանում է շատ ընկալելի, հասկանալի ձեւով մտցնել մարդու մեջ, որովհետեւ այն մեզ համար երկրորդ Աստվածաշունչ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА