o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում ուշացումներ չեն լինի

24.03.2020 16:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում ուշացումներ չեն լինի

Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: 

«Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։

Երեխաների ապօրինի որդեգրման գործընթացում պարզվել են նոր հանգամանքներ․ մանրամասներ

Քաղաքացիների տներ այցելող «Հայփոստ»-ի բոլոր աշխատակիցները ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաև ախտահանիչ միջոցներով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր քաղաքացիներին զերծ մնալ «Հայփոստ»-ի բաժանմունքներ և այլ մարդաշատ վայրեր այցելելուց:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА