o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կանադացի զույգը կորոնավիրուսի պատճառով հարսանիքը տանն է արել (լուսանկարներ)

29.03.2020 14:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կանադացի զույգը կորոնավիրուսի պատճառով հարսանիքը տանն է արել (լուսանկարներ)

Անաստասիա և Ջոշ Դեվիսները Կանադայից իրենց հարսանիքին 135 մարդու էին հրավիրել, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղարկել են միջոցառումը և ամուսնացել են տանը: Այս մասին գրում է travelandleisure.com կայքը:

Բելգիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է նվազել

Միջոցառումը պետք է տեղի ունենար ապրիլի 3-ին: Նրանք արդեն վճարել էին միջոցառման վայրի, ձևավորման, երաժշտի և լուսանկարչի համար: Սակայն կորոնավիրուսը փոխել է նրանց ծրագրերը: Նրանք իրենց ամուսնությունը գրանցել են տանը, փեսայի լավագույն ընկերոջ և ծնողների ներկայությամբ:

Ջոշը ասել է, որ սա շատ անձնական է, և այդպիսի պահերին մարդու կողքին պետք է ամենամտերիմները լինեն:

Միջոցառումից հետո զույգը լիմուզինով ուղևորվել է լուսանկարվելու: Վարորդը առաջարկել է իջեցնել պատուհանը, ինչից հետո նրանք տեսել են իրենց ընկերներին, որոնք իրենց սեփական մեքենաներով եկել էին շնորհավորելու զույգին: Ընկերները դա վաղաժամ էին ծրագրել և հարսանիքից մեկ գիշեր առաջ իրենց մեքենաները կանգնեցրել էին անհրաժեշտ վայրերում:

Առաջին պարը նորապսակները պարել են փողոցում` ընկերների և պատահական անցորդների աչքի առջև:

Զույգը նշել է, որ չնայած իրենք հարսանեկան միջոցառում չունեցան, այդ օրը երբեք չեն մոռանա, քանի որ ամեն ինչ շատ ավելի լավ է եղել, քան նրանք մտածում էին:
 

На изображении может находиться: 2 человека, люди стоят, свадьба, дерево, ребенок и на улице

На изображении может находиться: 4 человека, свадьба и на улице

На изображении может находиться: 2 человека, люди стоят, автомобиль, дерево, небо и на улице

На изображении может находиться: 2 человека, люди стоят, свадьба, дерево, автомобиль и на улице

 

На изображении может находиться: 1 человек, автомобиль, дерево, мотоцикл, небо и на улице

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА