o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անձնական տվյալների հավելվածը խայտառակություն է Հայաստանի համար, և մենք հոտի կնմանվենք, եթե լռենք

31.03.2020 11:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Անձնական տվյալների հավելվածը խայտառակություն է Հայաստանի համար, և մենք հոտի կնմանվենք, եթե լռենք

Անձնական տվյալների հավելվածն առաջինը ներդրվեց Սինգապուրում: Սակայն դա հայկական օրենքից շատ տարբեր բնույթ ուներ:

Գերմանիան, որն իրենն է մշակում` գտնում է, որ այն միայն պետք է կամավորության սկզբունքով կիրառվի, որովհետև անձնական տվյալներն անձի անչափ կարևոր բաղկացուցիչ են:

Սաֆարովի գործով ՄԻԵԴ այսօրվա վճիռն իրականում լրջագույն առավելություններ կարող է տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը. Արմեն Աշոտյան

Հայաստանյան օրինագիծն իրականում անգամ հավելվածի մասին չէ, այլ բոլոր քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տվյալների ստացման: Դա տոտալիտարիզմին բնորոշ օրենք է և նկատի ունենալով փաշինյանիզմի շարունակվող հաղթարշավը երկրում և այսօր տարվող ակտիվ քարոզը հեռուստաեթերում` այն հետագայում, արտակարգ դրության անցումից հետո երկարատև և լուրջ հետևանքներ է ունենալու:

Որևէ կասկած չկա, որ սրա դրդապատճառները զուտ քաղաքական են և հավաքվելիք հսակայական դատան օգտագործվելու է հատուկ ծառայությունների կողմից (գուցեև ոչ միայն հայկական) Հայաստանի ամենատարբեր քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններն ամբողջացնելու կամ անգամ կոմպրոմատներ ստեղծելու նպատակով:

Օրինագիծն այս` խայտառակություն է Հայաստանի համար: Մի շարք այլ կառավարությունների նման` փաշինյանիստական իշխանությունը նույնպես շահագործում է աղետի հանգամանքը` հասարակական շերտերի հանդեպ հսկողության նոր մեխանիզմներ ձեռք բերելու համար:

Եվ մենք հոտի կնմանվենք, եթե լռենք: Մենք հոտ չենք, մենք ժողովուրդ ենք և մեր հանդեպ հոտային վերաբերմունքը պետք է դադարի: Ժողովրդավարության անվան ներքո և ժողովրդի ուսերով իշխանության եկած անչափահաս ապիկարների խմբակը պարտավոր է հարգել ժողովրդին:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.a.martirosyan/posts/10219468537197375

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА