o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բուժաշխատողները հնարավորություն կունենան մինչև տարեվերջ անվճար այցելելու Խ․ Աբովյանի տուն-թանգարան»․ Տնօրեն

06.04.2020 14:05 ՄՇԱԿՈՒՅԹ
«Բուժաշխատողները հնարավորություն կունենան մինչև տարեվերջ անվճար այցելելու Խ․ Աբովյանի տուն-թանգարան»․ Տնօրեն

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը ս/թ մարտի 16-ից մեկնարկել է մի շարք ուշագրավ կրթամշակութային նախաձեռնություններ, որոնց նպատակն է ընթացիկ տասնօրյակը մշակութային իրադարձություններով հագեցած դարձնել՝ հասարակության հետ կապը պահելով առցանց տարբերակով։ Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասել է տուն-թանգարանի տնօրեն ՍՅՈՒԶԱՆՆԱ ԽՈՋԱՄԻՐՅԱՆԸ։  

Մահացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյանը

Ըստ զրուցակցի՝ այս օրերին մասնավորապես առաջարկվում են ամենօրյա նյութեր՝ «Պարապ վախտի ընթերցումներ» խորագրի ներքո․ աբովյանական ստեղծագործություններն են մատուցվում, առաջարկվում են համացանցային քննարկումներ, վիկտորինաներ մատուցված նյութերի վերաբերյալ։

Օրերս թանգարանը ներկայացավ նաև «Շնորհակալություն, ԲԺԻՇԿ» նախաձեռնությամբ․ հայտարարվեց, որ ի երախտագիտություն հանրապետության բոլոր բուժաշխատողների կողմից ցուցաբերվող անձնվեր աշխատանքի՝ մինչև տարեվերջ բոլոր բուժաշխատողները հնարավորություն կունենան մինչև տարեվերջ անվճար այցելելու Խ․ Աբովյանի տուն-թանգարան և նրանց համար կկազմակերպվեն ճանաչողական շրջայցեր։

Թանգարանի տնօրեն Ս Խոջամիրյանն այս առումով ընդգծեց«Կորոնավիրուսի համաճարակն այս օրերին իսկապես ծանր կացություն է ստեղծել ամբողջ աշխարհում և այդ դժվարին գործում իրենց նվիրումով պայքարում են բուժաշխատողները։ Մենք մեր թանգարանի ամբողջ անձնակազմի անունից ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել մեր բոլոր բժիշկներին, ովքեր վտանգելով իրենց կյանքը, առողջությունը՝ ամենօրյա աշխատանքով ապացուցում են իրենց մարդկային ու մասնագիտական բարձր որակները։ Ձեր գործն ազնիվ է, ՍԻՐԵԼԻ ԲԺԻՇԿՆԵՐ»։

«Վայ չնայողին»․ Շեքսպիրյան փառատոնի տնօրեն

Թանգարանի կողմից օգտատերերին առաջարկվել է նաև ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել Խ․ Աբովյանի հայտնի մտքերը, ինչպես նաև լրացնելով «Իմ Աբովյանը․․․» նախադասությունը։ Մրցույթին մասնակից հաղթողների համար նախատեսված են մրցանակներ։

Տնօրենը նշել է, որ Խ․ Աբովյանի տուն-թանգարանի անձնակազմը մեծ ակտիվություն է առաջացրել հասարակության մոտ և լավագույնս է օգտագործում առցանց հնարավորությունները։

Վ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА