o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ ՈՒՌՃԱՑՎԱԾ Է, ԱՅՆ ԱՎԵԼԻ ՄԱՀԱԲԵՐ ՉԷ, ՔԱՆ ԳՐԻՊԸ»

07.04.2020 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ ՈՒՌՃԱՑՎԱԾ Է, ԱՅՆ ԱՎԵԼԻ ՄԱՀԱԲԵՐ ՉԷ, ՔԱՆ ԳՐԻՊԸ»

Ոքանով է իրականում վտանգավոր նոր տեսակի կորոնավիրուսը, ի՞նչ հետեւանքներ կարող է այն առաջացնել, ինչպե՞ս պայքարել վիրուսի դեմ: Վերջին օրերին հաճախ հնչող այս հարցերի պատասխանները ստանալու համար զրուցել ենք բժիշկ ՀԱՅԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ: Նշենք նաեւ, որ պարոն Մանասյանը վիրուսոլոգիայի բնագավառում արտերկրում վերապատրաստման ծրագրերի է մասնակցել, այսինքն՝ նա թեմայի առնչությամբ կեմպետենտ մասնագետ է:

Կարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններ

Կորոնավիրուսի վտանգն ուռճացված է, այն ավելի մահաբեր չէ, քան գրիպը: Իհարկե, ինչպես բոլոր հիվանդությունները, այս հիվանդությունն էլ կարող է ունենալ բարդություններ, այդ թվում՝ մահվան ելքերով, ինչին այսօր ականատես ենք լինում: Բայց եթե կորոնավիրուսային վարակը համեմատում ենք գրիպի հետ, ապա վստահաբար գրիպը շատ ավելի կորածանիչ հետեւանքներ է թողնում: Ավելին` գրիպի նոր շտամները շատ ավելի դաժան ընթացք են ունենում, քան նոր տեսակի կորոնավիրուսը: Այն հատուկ վտանգավորության ինֆեկցիա չէ, բայց, այո, ունի որոշակի վտանգներԿրկնում եմ` կորոնավիրուսն իրական է, բայց վիրուսի հասցրած վնասները մենք կարող ենք դիտարկել միայն համեմատության մեջ: Այսինքն, եթե աշխարհում մահ գոյություն չունենար, ու մարդիկ մահանային բացառապես կորոնավիրուսի համաճարակից, այդ դեպքում, իհարկե, այն ծայրահեղ վտանգավոր մի բան կլիներ: Բայց այդպես չէ, աշխարհում մահ կա: Օրինակ, 1,5 մլրդ բնակչություն ունեցող Չինաստանում մոտ 3.2 հազար մարդ մահացավ կորոնավիրուսից: Բայց չմոռանանք, որ նույն ժամանակահատվածում մոտավորապես 15 000-20 000 մարդ, գուցեեւ ավելին, նույն Չինաստանում գրիպից է մահացել: Ու հենց նույն մեխանիզմներով՝ թոքաբորբից, վարակման նույն ուղիներով: Եվ գրիպի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքը նույնիսկ կարելի էր պատվաստումով կասեցնել, բայց անգամ պատվաստանյութի գոյության պայմաններում նույն Չինաստանում բազմապատիկ շատ մահանում են գրիպի H1N1 վիրուսից: Այնպես որ, ըստ իս, աղմուկը, որ բարձրացված է կորոնավիրուսի շուրջ, ինչ-որ ուժերի կողմից ուղղորդվում է հատուկ, որպեսզի այն մնա համաշխարհային թիվ 1 նորությունը:

Մանկատնից կորոնավիրուսով 33 երեխա չի հոսպիտալացվել, հաստատության ներսում միայն 15 վարկակիր կա. Սոնա Մարտիրոսյան

- Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրում իրականացվող կանխարգելիչ միջոցառումները:

- Կորոնավիրուսի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, որոնք իրականացվում են մեր երկրում, մի բան էլ ավել են: Բայց թե ինչքանով է այն արդյունավետ, այ դա ուրիշ հարց է: Օրինակ, մեզ մոտ բոլոր վարակվածներին հոսպիտալացնում են: Ըստ իս, վարակը թեթեւ տանող անձանց հոսպիտալացնելու կարիք չկա: Ինչպես նաեւ պետք չէր «պոստեր» դնել եւ հետեւել մարզերից Երեւան եկող բնակչությանը եւ հակառակը: Այս աստիճան խիստ վերահսկողությունը տեղին չէ: Այդքան շատ մարդ, որ լցնում են հիվանդանոց, արդյունավետ չէ:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 452-ՈՎ

- Բայց չէ՞ որ, ինչպես մեկնաբանում են պետական կառույցները, այդ խստությունն ուղղված է վիրուսի տարածումը հնարավորինս կանխելուն:

- Ես էլ եմ կողմնակից, որ, այո, պետք է զգուշանալ, բայց չպետք է ամեն ինչ հասցնել նրան, որ բոլորս պաշտպանվենք, բոլոր ինստիտուտների աշխատանքը, առեւտուրն ու արտադրությունը փակվեն: Որովհետեւ այս վիրուսը, բացի առողջապահական վնասներից, կարող է լուրջ տնտեսական վնասներ հասցնել մեր երկրին, ինչը կարող է կյանքեր արժենալ շատ թոշակառուների, մարդկանց համար, ովքեր դեղի փողը ծայրը ծայրին են հասցնում: Այնպես որ, վիրուսի տնտեսական վնասը կարող է ավելի շատ մահերի պատճառ դառնալ, քան այդ կորոնավիրուսըԵս` որպես բժիշկ, հետեւյալը խորհուրդ կտամ մեր ազգաբնակչությանը՝ անձնական հիգիենան բարձր մակարդակի վրա պահելով՝ ապրել սովորական կյանքով:

Առողջապահության նախարարը սահմանել է կորոնավիրուսով հիվանդների արտահիվանդանոցային բուժօգնության կարգը

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА