o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կորոնավիրուսից հետո մեծ ու լուրջ ստեղծագործություն է ծնվելու». Արթուր Բոբիկյան (տեսանյութ)

17.04.2020 21:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Կորոնավիրուսից հետո մեծ ու լուրջ ստեղծագործություն է ծնվելու». Արթուր Բոբիկյան (տեսանյութ)

Երգեհոնահար, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ԲՈԲԻԿՅԱՆԸ կարանտինային oրերն անցկացնում է Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքում՝ մայրիկի հետ միասին: «Իրավունքի» հետ զրույցում, պատմելով կորոնավիրուսի օրերին իր առօրյայի մասին, ասաց, որ օրվա հիմնական մասն անցնում է տանը կից այգում, որտեղ զբաղվում է իր ծաղկանոցով. «Օրս սկսվում է առավոտյան 7- 7:30, սովորականից ավելի կարճ յոգա եմ անում, որից հետո իջնում եմ նախաճաշի: քանի որ մինչ այդ մարզադահլիճ էի հաճախում եւ ստեղծված իրավիճակի պատճառով չեմ կարող գնալ հիմա տանը օրվա ընթացքում նաեւ սպորտով եմ զբաղվում, տանը մարզվելու պայմաններ եմ ստեղծել: Փառք Աստծո, որ ապրում եմ սեփական տանը, իսկ տան դիմացն ունեմ մեծ այգի` ծաղկանոց, իսկ տան հետեւում ունեմ անձնական, միջին չափի այգի, որտեղ ունեմ իմ տնկած թզենու եւ տանձի ծառերը, վերջինի վրա կան երեք տեսակի տանձեր: Իմ այգում ունեմ 8-9 տեսակի վարդ, որոնցից 4-ը` բարձրացող են, ծառի նման, այս տարի եւս 2-ը տնկեցի: Շատ եմ սիրում այգեգործությունը, մանավանդ` գարնանը: Ուստի օրվա հիմնական մասն անցնում է այգում, քանի որ գեղեցիկ եւ արեւոտ ու տաք օրեր են, իսկ այգիս աննկարագրելի գեղեցիկ է: Իսկ երեկոյան մայրիկիս հետ արդեն հեռուստացույցի առաջ ենք նստում: Իսկ վերջին տարիներին արդեն մոռացել էի հեռուստացույցն ինչ բան է, այն աստիճան, որ նույնիսկ տարել էի խորդանոց»:

Իշխանությունների գործողություններն ինձ հիշեցնում են խուճապահար հիստերիկի քայլերի. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

Իսկ, թե ինչպիսին է Արթուր Բոբիկյանի այգին, դիտե՛ք տեսանյութում:

 

Անդրադառնալով ստեղծագործական կյանքին`կամպոզիտորը անկեղծացավ, որ այդ առումով իր մոտ պասիվ շրջան է. «Ստեղծագործական կյանքում ինձ մոտ շատ տարօրինակ կանգառ է, կարծես տագնապի մեջ լինեմ, եւ դա արտացոլվում է իմ երաժշտության վրա: Չնայած, բացառություններ կան, իմ ստուդիան տանս վերեւի հարկում է ու շաբաթվա մի քանի օր աշխատում եմ` նվագում եմ, նոտայագրում եւ ձայնագրվում: Պարզապես, վերջին երկու ամիսներին դանդաղ եմ ստեղծագործում: Վստահ եմ, կորոնավիրուսից հետո մեծ ու լուրջ ստեղծագործություն է ծնվելու»:

Այս ամենից բացի, օրվա կարեւոր անելիքը համարում է աղոթքը. «Ստեղծել եմ խումբ, որում ընդգրկված են Մանչեստրից, Հայաստանից, Ամերիկայից եւ Մոսկվայից, որոնք ինքս եմ առաջնորդում, եւ օրվա մեջ ունենք աղոթքի ժամ եւ 20-ից մինչեւ 30 րոպե աղոթում ենք բոլորս միասին, ժամերգությունից հատվածներ ենք երգում, որովհետեւ այն բոլորիս օգնում է հաղթահարել ստեղծված իրավիճակը, հատկապես` միասնական աղոթելը»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Թե, այս պայմաններում, որ երկիրն ինչպես է դիմակայում այս ամենին դիտե՛ք «Իրավունքի» հատուկ ռեպորտաժում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА