o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսից մահացած պացիենտը եղել է 67 տարեկան, ունեցել է խրոնիկական հիվանդություններ. ԱՆ խոսնակ

28.04.2020 12:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կորոնավիրուսից մահացած պացիենտը եղել է 67 տարեկան, ունեցել է խրոնիկական հիվանդություններ. ԱՆ խոսնակ

Ապրիլի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1867 դեպք, որոնցից 866-ն` առողջացած, 30-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 971 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 19296 թեստավորում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 59 նոր դեպք և 18 առողջացածներ։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,-գրել է նա:

Ինչո՞ւ ՀՀ-ում COVID-ով մահացած անձանց հերձում չի իրականացվում.Մանրամասնում է Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահը

   

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА