o C     07. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որտե՞ղ էին ոստիկանները, երբ Գավառում 500 քաղաքացի «ռազբոռկա» էր անում

08.05.2020 13:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Որտե՞ղ էին ոստիկանները, երբ Գավառում 500 քաղաքացի «ռազբոռկա» էր  անում

Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՊՆ նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը:

Անկախ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից՝ հայ ժողովուրդը, հայոց բանակը և քաղաքական վերնախավը միասնական կպատժեն Ալիևի ցանկացած արկածախնդրություն. Արմեն Աշոտյան

Iravunk.com-ը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանին ուղղեց հետևյալ հարցը.
Պարոն Մհրյան, օրեր առաջ Գավառ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո մամուլը գրեց, որ վերոնշյալ դեպքին մասնակից է եղել ավելի քան 500 քաղաքացի: Արդյո՞ք պանդեմիայի օրերին 500 քաղաքացու մասնակցությամբ դեպքը չի կարող նպաստել համաճարակի տարածմանը, և սա ո՞ւմ թերացումն էր:

Մեր հարցը հավանաբար ձեռնտու չէր բանախոսին, ոստիկանությանը, որի արդյունքում «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից» հաղորդագրության միջոցով մեզ տեղեկացրին հետևյալը.
«Հարգելի գործընկեր, խնդրում ենք հարցեր ուղղել ասուլիսի թեմայի վերաբերյալ»:


Հ.Գ Կարծում ենք այս ասուլիսները նախատեսված են պանդեմիայի թեմային, իսկ հարցը բավականին հստակ էրՙ ուղղված ոստիկանությանը: Դե ի՞նչ կարիք կար մեր հարցին պատասխանել, այն դեպքում երբ վերջին շրջանում ամենաանհասկանալի և անարդյունավետ աշխատանքները ՀՀ-ում կատարում է հենց ՀՀ Ոստիկանությունը:
Ինչ խոսք, հասկանալի է, որ երկրում տիրող ամենաթողության հետևանքով նման դեպքերն անխուսափելի են,բայց կարելի էր հանդես գալ գոնե ինչ-որ մի արդարացման խոսքով, քանի որ, վերջին շրջանում ՀՀ-ում կատարվող որոշ գործողություններ, հանրության մի ստվար զանգվածին հիշեցնում են ՀՀՇ-ական ժամանակները:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА