o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

08.05.2020 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Համացանցում վրդովմունքի մեծ ալիք է բարձրացել այն զարմանալի, ապշեցուցիչ հանգամանքից, որ ոստիկանության ավագ լեյտենանտ ԱԼԲԵՐՏ ՈՒՆՈՒՍՅԱՆԻՆ ազատել են ծառայությունից  այն բանի համար, որ Ֆեյսբուքում շնորհավորել էր իր ընկերոջ` Նարեկ Մալյանի ծնունդը: Ընդ որում` ազատել են այն պահին, երբ այս պարկեշտ եւ պարտաճանաչ սպան, ով լինելով գեներալի որդի, իր կոչմանը հասել է` ոստիկանությունում ծառայությունը սկսելով որպես սերժանտ, սպասում էր իր առաջնեկին: Ինքը` Ունուսյանը, արձագանքելով այդ ալիքին, մասնավորապես գրել է. «Ամեն բան կարգին է: Ըստ երեւույթին` ամեն բան այսպես էլ պետք է լիներ, քանի որ Գեներալիցս` Հորիցս այլ դաստիարակություն եմ ստացել, որը չի՛ ենթադրում ուրանալ հայրենիքին, չի՛ ենթադրում «չոքել» «յուբկով» տղերքի առջեւ, չի՛ ենթադրում վաճառել սեփական անձն ու արժանապատվությունը պաշտոնի կամ փողի դիմաց: Եվ իմ առաջնեկն ու իմ զավակները ստանալու են նույն դաստիարակությունը: Ասեմ ավելին` իմ տանն այլ կերպ մտածող մարդը տեղ չունի: Երբեք չեմ քծնել, երբեք չեմ խնդրել ու երբեք չեմ «մուրացել» կոչում, պաշտոն կամ հարգանք: Ինչ կամ` «էտ» եմ, ինչպիսինը կամ` «էտ» ա... Ու իմ զավակները պետք է այդպես մտածեն` Աստված, Հայրենիք, Ընտանիք»: Դե, ինչ ասես, Ունուսյանը իրական սպա է, ով պատվով կրում է իր ուսադիրները, իսկ ինչ վերաբերում է հեղափոխական քամիներով ոստիկանապետի պաշտոնում հայտնված Արման Սարգսյանին, ապա զարմանքով պետք է արձանագրենք, որ նա  ընդամենը պատեհապաշտի մեկն է, եւ ափսոս այն  ուսադիրները, որ կրում է:

ԶԱՐՄԱՆՔ

Շատերին է զարմացրել, թե ինչու Նիկոլը  չի արձագանքել Միքայել Մինասյանի հնչեցրած  ծանր կոռուպցիոն մեղադրանքին եւ պատասխանը սոսկ կալանքի որոշում ընդունելու ցուցումն էր: Սակայն ամենեւին չի զարմացել քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԸ. «Կարեւոր առանձնահատկություն է, որ Արթուր Վանեցյանի միջոցով Միքայել Մինասյանին կոռուպցիոն առաջարկ հնչեցնելը Նիկոլ Փաշինյանը չի համարել ո՛չ անարգ, ո՛չ էլ կոռուպցիոն առաջարկ: Նա համարել է դա «քաղաքականություն», քաղաքականության այն տեսակը, որ նա մինչ այդ վարել է: Երբ մամլո օրգանի խմբագիրը հոդված չտպելու համար ռեկետ էր անում օլիգարխներին, ոչ ոք նրան չէր հակադարձում: Ծնվել էր մտայնություն, թե հենց սա է քաղաքականության այն տեսակը, որը հարցեր է լուծում, եւ խմբագրական ռեկետը շատ հանգիստ արտածվում է որպես Հայաստանի Հանրապետության իրական քաղաքականություն, Realpolitik-ի յուրովի մեկնաբանություն»: Քաղաքագետը մատնանշում է նաեւ այն հանգամանքը, որ դրամաշորթությանը սովոր Նիկոլը նաեւ  ապշեցուցիչ երախտամոռություն է դրսեւորել լրագրողների հանդեպ. «Իր իշխանության առաջին օրերից Նիկոլը կոշտ պայքար սկսեց մամուլի դեմ: Դա արտահայտվում էր տարբեր միջոցներով` սկսած մեդիայի նկատմամբ ֆեյքերի հարձակումներով ու հայհոյանքներով, տարբեր հնարովի դատական պրոցեսներով, օրենսդրական մեթոդներով: Լրագրողական համայնքն իրենց հրապարակումներով ու միասնականությամբ ամեն կերպ փորձել են դիմագրավել այս հարձակումներին, բայց միշտ մնացել են ինչ-որ սահմաններում եւ երբեք չեն հիշեցրել Նիկոլին իր անցյալը: Սակայն երբ Նիկոլ Փաշինյանն անցավ կարմիր գիծը` լրատվամիջոցների 99% տոկոսին եւ լրագրողների 70%-ին մեղադրելով քաղաքական գործիչներից ու օլիգարխներից փող վերցնելու մեջ` ճիշտ նրա մեջ, ինչով ինքն էր զբաղվել տարիներ շարունակ, լրատվամիջոցների համբերության բաժակը լցվեց»: Դե ինչ, մնում է արձանագրել, որ ժողովրդական խոսքով ասած` Նիկոլն ինքն իր գլխին սարքեց:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА