o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թանգարանային գիշերն այս տարի տեղի կունենա նոյեմբերին

15.05.2020 15:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թանգարանային գիշերն այս տարի տեղի կունենա նոյեմբերին

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: Սակայն, կորոնավիրուսով պայմանավորված, երկրում հայտարարված Արտակարգ դրության հետեւանքով, այս տարի թանգարաններն իրենց ծրագրերը կներկայացնեն առցանց հարթակում:

«Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք, բայց դա կունենա լրացուցիչ գին». Սամվել Ֆարմանյան․ 168․am (տեսանյութ)

 «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն եւ ներառականություն» միջազգային խորագրի ներքո բոլոր թանգարաններն իրենց ծրագրերն այս տարի կներկայացնեն առցանց հարթակում, իսկ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը կանցկացվի նոյեմբերին՝ ելնելով իրավիճակից։ 

Մինչեւ մայիսի 18-ը թանգարաններն իրենց հետեւորդներին կառաջարկեն տանը ստեղծել «Թանգարանային անկյուն»` տարբեր խորագրերով եւ ձեւաչափերով՝ առցանց ցուցահանդես, էքսկուրսիա եւ այլն։

Թանգարանների միջազգային օրը հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ՝ 1977 թվականի մայիսի 18-ին, ռուսական պատվիրակության առաջարկությամբ: 1978թ.-ից այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում եւ Հայաստանը:

Տոնի շրջանակում անց է կացվում նաեւ «Թանգարանների գիշեր»: Այդ օրը Հայաստանի թանգարաններն այցելուների համար բաց են լինում երեկոյան 18:00-ից մինչեւ կեսգիշեր: Թանգարանները հանդես են գալիս նաեւ մի շարք միջոցառումներով: Հայաստանն այս նախաձեռնությանը միացել է 2005թ.:

 «Թանգարանների գիշեր»-ն առաջին անգամ անցկացվել է 1997թ. Բեռլինում: Բեռլինի քաղաքային իշխանություններն ամբողջ գիշեր բաց թողեցին քաղաքի թանգարանների դռները: Այս նախաձեռնությունը ժողովուրդը մեծ ոգեւորությամբ ընդունեց: Շուտով այս ակցիային միացավ եւս 20 գերմանական քաղաք:

 1999թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով ֆրանսիական թանգարանները տարվա մեջ մեկ օր բաց էին եւ անվճար հասարակության համար: Այս ակցիան կոչվում էր «Թանգարանային գարուն»: Շուտով այս նախաձեռնությունը գրավում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող երկրների ուշադրությանը:

2001թ. նախաձեռնությունը վերանվանվում է «Թանգարանների գիշեր»-ի, որը վերջին տարիներին հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Այս նախաձեռնությանն է միացել նաեւ Թանգարանների միջազգային խորհուրդը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА