o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն մայիսի 19-ին կվերսկսի մարզումները «Յուվենտուսի» հետ

19.05.2020 00:33 ՍՊՈՐՏ
Ռոնալդուն մայիսի 19-ին կվերսկսի մարզումները «Յուվենտուսի» հետ

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մայիսի 19-ին կվերսկսի մարզումները իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի հետ։

Ռոնալդուն հայրենիքից Թուրին էր վերադարձել մայիսի 5-ին եւ 14 օր ինքնամեկուսացած էր, հաղորդում է Sky Sports-ը։

Ռոնալդուի տպավորիչ գոլերը «Յուվենտուսի» մարզման ժամանակ

Այս շաբաթ իտալական թիմերը կվերսկսեն խմբային մարզումները։ Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իտալիայի առաջնության վերսկսումը սպասվում է հունիսի 20-ից հետո։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА