o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեփական ժողովրդի թիկունքից դավաճանական հարված են հասցրել. Վահագն Չախալյան

22.05.2020 23:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Սեփական ժողովրդի թիկունքից դավաճանական հարված են հասցրել. Վահագն Չախալյան

Ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը երեկ իրականացրեց՝ «Հեծանիվագրոհ Լանզարոտեյի ԱԺ-ի վրա»: Այսպես էին ԿԱՄՔ-ականներն անվանել իրենց բողոքի հեծանվաերթը, որը պետք է մեկնարկեր Ազատության հրապարակից եւ ավարտվեր Ազգային ժողովի դիմաց: Բողոքի այս յուրատեսակ նախաձեռնության հիմքում երկու պահանջ կար. «Լուծարել ԱԺ-ն եւ նշանակել արտահերթ ընտրություն, անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Արթուր Ալեքսանյանին»: Սակայն, ամեն ինչ այդքան էլ հարթ չանցավ, «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ եւ տասնյակ ԿԱՄՔ-ականներ բերման ենթարկվեցին:

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կոնտակտավոր է, երեկոյան կորոնավիրուսի թեստ կհանձնի

Անդրադառնալով տեղի ունեցածին՝ Վ. Չախալյանն ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ եթերով մանրամասներ ներկայացրեց. «Թեպետ ինձ ենթարկեցին վարչական ձերբակալության, բայց հեծանիվագրոհը տեղի ունեցավ: Մինչեւ ոստիկանները խոսում էին ինձ հետ՝ «ԿԱՄՔ»-ի մի շարք անդամներ կարողացան Ազատության հրապարակից հասնել Ազգային ժողով: Անշուշտ, այս ակցիաները խորհրդանշական բնույթ են կրում եւ միմիայն նպատակ են հետապնդում, որպեսզի տաք պահենք Լանզարոտեի կոնվենցիայի ոչ լեգիտիմ վավերացման երեւույթը»:

Վ. Չախալյանը նաեւ տեղեկացրեց, որ արտակարգ դրության ավարտից հետո՝ միանշանակ կազմակերպելու են տարատեսակ բողոքի ակցիաներ. «Լանզարոտեի կոնվենցիային կողմ քվեարկած 79 պատգամավորները, ինչպես ասում են, չեն պլստալու: Այցելելու ենք բոլորի հասցեներով, ասելու ենք հարեւաններին, թե ով է բնակվում իրենց կողքին, ինչ օրենք է վավերացրել: Օգտվելով արտակարգ դրության պայմաններից՝ փոխանակ իշխանությունները պայքարեն կորոնավիրուսի դեմ, միջոցներ ձեռնարկեն, որպեսզի այս հիվանդությունը չտարածվի, ընկել են մեր հետեւից եւ փորձում են, այսպես ասած, պարտակել, չարաբաստիկ Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումը: Սակայն, վստահաբար ասում եմ՝ չեն պարտակելու, մեզ ո՛չ ձերբակալություններով, ո՛չ ահաբեկումներով, ո՛չ մի բանով մեզ չեն կարողանալու լռեցնել»:

«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիրը շեշտեց, որ իրենք չեն հրաժարվելու իրենց պայքարից ու չեն համակերպվելու այն մտքի հետ, որ ՀՀ-ում Լանզարոտեի կոնվենցիան վավերացված է եւ այն պետք է գործի. «Չենք համակերպվելու այն մտքի հետ, որ դպրոցներում, նախակրթարաններում մեր երեխաներին այդ ամենը դասավանդեն, ով ուզում է, թող այն տանի իր տուն, մեզնից ու մեր երեխաներից հեռո՛ւ թող խաղան: Ի դեպ, հիմա քննարկումներ են անում, փորձում են ժողովրդին խաբել, ինչը չի անցնելու: Հիշե՛ք, քննարկումները լինում են մինչեւ քվեարկելը, քվեարկելուց հետո՝ երբ արդեն վավերացվել է, այն նոր միայն քննարկելը բացարձակապես անընդունելի է: Վավերացնելուց հետո՝ այդ քննարկումները ոչ մի գրոշի արժեք չունեն»:

Վ. Չախալյանը վստահեցրեց, որ պայքարը շարունակվելու է շատ ավելի բուռն՝ միմիայն օրենքին տառին համապատասխան. «Հակառակ կողմը փորձում է մեզ օրենքից դուրս բերել եւ հետագայում ցույց տալ, թե իբր խուլիգաններ են, մեկուսացնեն: Չի՛ լինելու նման բան, օրենքի տառին համապատասխան ենք գործելու: Բայց բոլորը պետք է հասկանան, որ օրենքը բոլորի համար է եւ ոչ թե միակողմանի, ոչ թե միայն մեզ համար: Մենք հասնելու ենք նրան, որ ՀՀ-ում օրենքը գործի բոլորի համար: Իսկ Լանզարոտեի կոնվենցիան կրկնում եմ՝ ՀՀ-ում չի գործելու, քանի որ այն լեգիտիմություն չունի: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունն օգտվելով երկրում տեղի ունեցած կորոնավիրուսի վիճակից՝ կարելի է ասել, սեփական ժողովրդի թիկունքից դավաճանական հարված են հասցրել, թուրքը նման բան չէր անի»:

Հիշեցնենք, որ ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանն արդեն 10 օր է, ինչ անազատության մեջ է: Մայիսի 12-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա Ա. Ալեքսանյանը դատախազի ցուցումով ձերբակալվել էր, իսկ մայիսի 14-ին դատարանի որոշմամբ՝ կալանավորվել երկու ամսով: Ա. Ալեքսանյանին մեղադրում են ո՛չ ավել, ո՛չ պակաս հեծանիվով Ն. Բաղդասարյանի դեմ վրաերթի փորձ կատարելու մեջ: Իսկ ամբողջ նախապատմությունն այն էր, որ Ալեքսանյանը «ԿԱՄՔ» նախաձեռնության այլ անդամների հետ այդ օրը ակցիա է իրականացրել Լանզարոտեի տխրահռչակ կոնվենցիայի վավերացման դեմ, որին կողմ քվեարկողների թվում էր նաեւ իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Մի սրեք, ես ձեզ հարցնում եմ՝ ուր են հիմնադրամի գումարները. Ուրիխանյանը՝ Արթուր Դավթյանին. տեսանյութ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА