o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը կգա Ազգային ժողով․ թեժ օրեր են սպասվում․ «Ժողովուրդ»

23.05.2020 09:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանը կգա Ազգային ժողով․ թեժ օրեր են սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 2-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելու են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Այդ քննարկումները կշարունակվեն մինչեւ հունիսի 11-ը, որից հետո հաշվետվությունը կքննարկվի նաեւ հունիսի 16-ին մեկնարկելիք լիագումար նիստերում:

Ի՞նչ սրտով ես կարողանալու ժպտալ, ուրախանալ, պարել, եթե գիտակցես, որ Նիկոլ-վարչապետից դարձել ես Նիկոլ-վիրուսապետ. Արմեն Աշոտյան

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց առաջին օրվա քննարկմանը կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նա միայն բացման խոսքով հանդես կգա, որից հետո կսկսվեն բուն քննարկումները՝ ոլորտ առ ոլորտ: Հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը՝ «Ժողովուրդ» օրաթերթը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից փորձեց պարզել՝ որեւէ փոփոխություն սպասվում է քննարկան ընթացակարգում, թե ոչ, սակայն Գալստյանը նշեց. «Այս պահին որեւէ փոփոխություն առկա չէ»:

Նշենք, որ, բացի այս քննարկումներից, արդեն մայիսի 26-ից մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է լինելու 26 հարց, այդ թվում՝ Կենտրոնական բանկի՝ 2019թ. գործունեությունը: Այս օրակարգն արդեն կհաստատվի մայիսի 25-ի ԱԺ խորհրդի նիստում, որի ժամանակ կհաստատվի նաեւ բյուջեի քննարկումները հունիսի 2-ին սկսելու որոշումը:

Նկատենք, որ մայիսի 26-ից մեկնարկող նստաշրջանում նախագծեր ունի նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը բոյկոտում է նիստերը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել՝ կմասնակցեն նիստերին, թե ոչ, սակայն նա նշեց, թե նման որոշում չունեն»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերի այսօրվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА