o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կաղամբով կարկանդակ՝ «Պարզից էլ պարզ»

24.05.2020 16:30 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Կաղամբով կարկանդակ՝ «Պարզից էլ պարզ»

Այս պարզ, բայց շատ համեղ բանջարեղենային կարկանդակը թե խորտիկ է, թե ճաշ, թե կողային ուտեստ: Ծախսատար չէ՝ պատրաստվում է շատ արագ և հեշտ:

Կաղամբը ստացվում է փխրուն, հյութալի և բուրավետ: Մատուցվում է սխտոր-թթվասերային սոուսով: 

Օրվա բաղադրատոմս. Բրնձով եւ կաղամբով հունական ճաշատեսակ

Պատրաստման ժամանակը' 30 րոպե։

 

Բաղադրիչները.

• կաղամբ (նախընտրելի է՝ թարմ)՝ 800 գր
• հավի ձու՝ 3 հատ:
• ցորենի ալյուր՝ 80 գ
• սամիթ' ըստ ճաշակի
• աղ' ըստ ճաշակի
• սև պղպեղ' ըստ ճաշակի
• թթվասեր'100 մլ
• մայոնեզ'50 մլ
• սխտոր՝ 2 պճեղ:

Պատրաստման եղանակը․

1. Կաղամբը կտրատում ենք կտորների՝ 12 մասի, այնպես որ տերևները մնան ցողունի վրա:

2. Կտորները դնում ենք տարայի մեջ, վարն լցնում եռացրած աղաջուր, ծածկում կափարիչով և թողնում 15-20 րոպե:

3․ Կաղամբը հանելուց հետո թողնում ենք, որ ջուրը քամվի:

4. Ձվերը թեթև հարոմ ենք՝ ավելացնելով աղ, պղպեղ և սամիթ:

5. Կաղամբն ընկղմում ենք ալյուրի և ձվի մեջ ու յուղով տապակում՝ մինչև երկու կողմերից ստանա ոսկե-դարչնագույն երանգ:

6. Սոուսի համար խառնում ենք թթվասերը, մայոնեզը, ճզմած սխտորը, մանրացված սամիթը։

Բարի ախորժակ!

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА