o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պահանջվում է քաղաքական հասունություն եւ իմաստնություն. ՀՀ նախկին վարչապետ

26.05.2020 03:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Պահանջվում է քաղաքական հասունություն եւ իմաստնություն. ՀՀ նախկին վարչապետ

«Կորոնովիրուսի համավարկով պայմանավորված ճգնաժամը իրականում դարձավ յուրատեսակ մի թեստ: Բոլոր երկրների կառավարությունններն անցնում են համապատասխանության քննություն՝ պայմանավորված ճգնաժամին արդյունավետ դիմագրավելու եւ սեփական հասարակությանը առողջապահական ու հումանիտար աղետից զերծ պահելու, համավարակի սոցիալ-տնտեսական կործանարար հետեւանքները մեղմելու եւ հնարավորինս նվազ կորուստներով դուրս գալու խնդրով», - այս մասին գրում է ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւ մանրամասնում. «Հաշվի առնելով համավարակի վերջին օրերի սարսափեցնող վիճակագրությունը կարելի է առանց վերապահումների արձանագրել, որ, ցավոք, Հայաստանի Կառավարությունը եւ անձամբ Վարչապետ Փաշինյանը ժամանակի այդ քննությունը չբռնեց: Ավելին, դժվար է վկայակոչել որեւէ հուսադրող գործոն, որը հիմք կտար ենթադրելու, որ այս Կառավարությանը կհաջողվի մեղմել համաճարակի սոցիալական հետրեւանքները, իսկ տնտեսությունն էլ զերծ պահել դեպրեսիայից:

Սինանյանի, մի քայլից ավել մտածել չկարողանալու վտանգների մասին. Արշակ Սադոյան

Այս դժգույն իրողությունն ավելի ճնշող եւ տագնապահարույց է դառնում հատկապես այն պարագայում, երբ ստիպված ես փաստել, որ Կառավարության ղեկավարը չի գիտակցում կամ համառորեն չի ցանկանում գիտակցել սեփական պատասխանատվությունը հանրությանը հումանիտար աղետի հասցնելու համար (երբ մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը արդեն մոտենում է 500-ին, իսկ մահացածների ընդհանուր թիվը 100-ին, այլ կերպ քան աղետ չես անվանի):

Հայ-ռուսական հարաբերությունների դեմ պայքարում են թուրքերը. Մենուա Հարությունյան

Ակնհայտ է, որ նման ճգնաժամային իրավիճակում միջակության մակարդակի կառավարումը, ավելին, ցանկալին՝ իրականություն ներկայացնելու անդադար փորձերը, անխուսափելիորեն հանգեցնելու են իշխանությունների քաղաքական վախճանին՝ անկախ ճգնաժամից առաջ ունեցած վարկանիշից:

Համավարակը յուրահատուկ լակմուսի թղթի դեր կատարեց մեր Կառավարության փաստացի ունակություններն ու կարողությունները հանրությանը տեսանելի դարձնելու առումով: Քաղաքական ողջամտությունը եւ պետության հանդեպ քաղաքական գործչի պատասխանատվությունը թելադրում են, որ Վարչապետը պետք է հաղթահարի ինքն իրեն եւ պատվով թողնի պետության ղեկավարի պաշտոնը:

Այնպես չէ, որ Կրեմլից կամ Վաշինգտոնից պետք է գան ու Փաշինյանին հանեն, հայ ժողովուրդը բերել է, ինքն էլ կտանի. Նիկողոսյան

2018-ի ապրիլին, երբ իրավիճակը սպառնում էր դառնալ անկառավարելի, Սերժ Սարգսյանը պետությունն ու պետականությունն ավելի բարձր դասեց, քանց իր իշխանությունը: Նիկոլ Փաշինյանը պարտավոր է դրսեւորել քաղաքական հասունություն եւ պետական այրին բնորոշ իմաստնություն»:

Ադրբեջանի խոշոր ախորժակը եվ ակնհայտորեն ձախողված պլանները. Արտակ Զաքարյան

Իսկ որպես հետգրություն՝ Խ. Հարությունյանը հավելել է. «Նույնիսկ այս դժվարին ջգնաժամային պայմաններում դեռեւս պահպանվում են երկիրը խցանումից, առանց մեծ կորուստների, դուրս բերելու հնաարավորություններ: Անհրաժեշտ են ոչ ստանդարտ եւ ոչ պոպուլյար որոշումներ կայացնելու համարձակություն ունեցող ճգնաժամային կառավարիչներ: Դեռեւս ուշ չէ: Գնդակը քաղաքական մեծամասնության դաշտում է»:

Ձեր գլուխը միայն ուտելո՞ւ համար է. Միհրդատ Մադաթյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА