o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՛Չ հակասահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական ճանապարհով չեղարկելուն. Ռուբեն Մելիքյան

27.05.2020 15:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Ո՛Չ հակասահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական ճանապարհով չեղարկելուն. Ռուբեն Մելիքյան

Ազգային Ժողովում քննարկվում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը։ Հեղինակ՝ իշխող ուժ։ Նպատակ՝ չեղարկել սահմանադրական հանրաքվեն։

Մոր հանդեպ նման վերաբերմունքն արժանի է միմիայն դատապարտության. Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյան

Նախագիծը հակասահմանադրական է և հակադեմոկրատական։

(1) Հակասահմանադրական է, քանի որ Ազգային ժողովն ինքն իրեն վերապահում է լրացուցիչ լիազորություն՝ չեղարկելու հանրաքվեն, մինչդեռ ԱԺ լիազորությունները սահմանվում են ԲԱՑԱՌԱՊԵՍ սահմանադրությամբ։ Արդեն հասկացաք՝ նման լիազորության անգամ նշույլներ Սահմանադրությամբ բացակայում են։

(2) Հակադեմոկրատական է, քանի որ անմիջական ժողովրդավարության թիվ 1 ինստիտուտը վերածում է իշխող ուժի քմահաճույքին ու շահերին ենթակա «հովհարային» մի գործիքի։ Պարզ ասած՝ կարող են հանրաքվե նշանակել ու հենց զգան պարտվում են (ինչպես որ հիմա է)՝ որոշ «տեխնիկական» քայլերի արդյունքում չեղարկեն այն։ «Վառեն-մարեն, վառեն-մարեն», ինչպես հայտնի ֆիլմում ասում է Գալյա Նովենցի կերտած կերպարը։ Դա հակադեմոկրատական «դաղալություն» է։

Ո՛Չ հակասահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական ճանապարհով չեղարկելուն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА