o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլն ունի երկու ճանապարհ՝ հեռանալ խաղաղ ճանապարհով (հրաժարական տալ), և այնպես, ինչպես հասավ իշխանության 2018թ. Միքայել Գրիգորյան

04.06.2020 20:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլն ունի երկու ճանապարհ՝ հեռանալ խաղաղ ճանապարհով (հրաժարական տալ), և այնպես, ինչպես հասավ իշխանության 2018թ. Միքայել Գրիգորյան

Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական տվեց։
Սա փաստացի խոսում է երկու բանի մասին.
ա) Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո սա բարձրաստիճան պաշտոնյայի երկրորդ նմանատիպ հրաժարականն է։ Ըստ որում՝ երկու դեպքում էլ խիստ կարևոր պետական ոլորտների ղեկավարներ էին։ Սա ինքնին նշանակում է, որ Փաշինյանի կադրային և առհասարակ քաղաքական կուրսը խայտառակ վատն է, և մարդիկ աստիճանաբար լքում են նրան։
բ) Միքայել Մինասյանի կողմից Փաշինյանների մաքսանենգ գործունեության, դրանում ՊԵԿ նախագահի տեղակալի ներգրավվածության մասին հրապարակված փաստերը չհերքելը բազմաթիվ հարցեր առաջացրեց։ Եվ ահա այժմ էլ Անանյանի հրաժարականը էլ ավելի են հաստատում Մինասյանի հրապարակված տվյալների հավաստիությունը։
Ի՞նչ է ստացվում։ Փաստորեն, Փաշինյանը տանուլ է տալիս կորոնավիրուսի դեմ պայքարը, իր կադրերը հեռանում են նրանից, վարչապետին քննադատում և հայհոյում են արդեն մարդիկ, ովքեր անվերապահ աջակցում էին նրան երկու տարի առաջ։ Ինչպես ասում են՝ թագավորը մերկ է։ Նա շուտով կմնա միայնակ։ Եվ ունի երկու ճանապարհ՝ հեռանալ խաղաղ ճանապարհով (հրաժարական տալ), և այնպես, ինչպես հասավ իշխանության 2018թ.:

Հայերի հետ ուժի սպառնալիքների լեզվով խոսելը արգերսորին լավ տեղ չի տանելու, մնացածը թող իրենք մտածեն. Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА