o C     13. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աղբյուր․ «Ռոմայի» ֆուտբոլիստի տրանսֆերն առաջարկվել է «Արսենալին»՝ Մխիթարյանի տրանսֆերի դիմաց

12.06.2020 00:36 ՍՊՈՐՏ
Աղբյուր․ «Ռոմայի» ֆուտբոլիստի տրանսֆերն առաջարկվել է «Արսենալին»՝ Մխիթարյանի տրանսֆերի դիմաց

Հայաստանի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է բավարարել հայ կիսապաշտպանի ցանկությունն ու ձևակերպել նրա տրանսֆերի վաճառքը հռոմեական ակումբին՝ հաղորդում է sportwitness.co.uk-ը՝ հղում կատարելով Corriere dello Sport-ին։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Իտալական աղբյուրի տեղեկություններով՝ Մինո Ռայոլան կապ է հաստատել «Արսենալի» հետ ու Մխիթարյանի տրանսֆերի դիմաց առաջարկել է «Ռոմայի» կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտի ծառայությունները։ Նշենք, որ 21-ամյա հոլանդացու գործակալը ևս Մինո Ռայոլան է։

Թե ինչ պայմաններ են առաջարկվել փոխանակության համար, դեռևս հայտնի չէ։ Մայիսին, սակայն, նման տեղեկություններ միջազգային մամուլում շրջանառվում էին։ Ըստ այդ տեղեկությունների՝ «Արսենալը» Կլյուվերտին ձեռք բերելու համար պետք է հատկացնի Մխիթարյանի տրանսֆերը, ինչպես նաև 12-15 միլիոն եվրո։

Գաղտնիք չէ, որ Մխիթարյանը ցանկանում է մնալ հռոմեական ակումբում։ Վերջին շրջանում հայ կիսապաշտպանը մի քանի անգամ հայտարարել է, որ կցանկանար ոչ միայն հաջորդ մրցաշրջանում ելույթ ունենալ «Ռոմայում», այլև առաջիկա մի քանի տարիներին։

Նշենք, որ Մխիթարյանի վարձակալական պայմանագրի ժամկետը հռոմեական ակումբի հետ լրանում է հունիսի 30-ին։ Կլյուվերտի պայմանագրի ժամկետը «Ռոմայի» հետ լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 22,5 միլիոն եվրո։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА