o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իմ համերաշխությունն եմ հայտնում քաղաքական հետապնդումների ենթարկվող ընդդիմադիր բոլոր ուժերին եւ գործիչներին. Արմեն Աշոտյան

16.06.2020 12:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Իմ համերաշխությունն եմ հայտնում քաղաքական հետապնդումների ենթարկվող ընդդիմադիր բոլոր ուժերին եւ գործիչներին. Արմեն Աշոտյան

ԱԺ-ում այսօրվա խայտառակ քննարկումը եւ Գլխավոր դատախազի ամտրամաբանական եւ լղոզված պնդումները ապացուցում են, որ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի հանդեպ իրականացվում է հերթական, բացառապես քաղաքական հետապնդումը։

<<Արմեն ջան, ափսոս, որ այս Սեպտեմբերի 1-ն առանց քեզ կսկսենք. բացակադ` հարգելի չէ>>…

Իշխանության ներկայացուցիչների այն մանկամիտ պնդումները, թե քրեական գործերը վաղուց էին հարուցված, եւ պրոցեսը կապ չունի ԲՀԿ-ի վերջին հայտարարությունների հետ, քննադատության չեն դիմանում, որովհետեւ Փաշինյանի համար նման քրեական գործերը խավիարի զակատի բանկեքի նման են՝ նա պահեստավորում է, զակատ է անում այդ գործերը եւ բացում է ըստ սեփական քաղաքական անհրաժեշտության։

Միաժամանակ տարօրինակ է, որ «Լուսավոր Հայաստանի» որոշ ներկայացուցիչներ, առիթից օգտվելով, հիշատակում են ՀՀԿ-ի գրասենյակների մասին։ Տղաներ եւ աղջիկներ, նիկոլական լակոտապետության իրավապահ խամաճիկները այս երկիւ տարի է Հանրապետականի տեղը լավ գիտեն եւ բազում քաղաքական հետապնդման գործեր հարուցել են մեր հանդեպ, որոնց առնչությամբ դուք լուռ եք։ Ձեր՝ նման ընտրովի «արդարամտությունն» ոչ միայն ազնիվ չէ , այլեւ մեզ կրկին փուռը տալու գործելաոճը չգրված բարոյականության կանոններով թողնում է «ազդարարարի» տպավորություն։

Ի վերջո, չե՞ք մտածում, բա որ իմ համակարգչի մեջ, օրինակ, ձեզ հետ տարիների ընթացքում եղած շփումների տարաբնույթ արձանագրումները ԱԱԾ-ն առգրավի եւ հրապարակի։

Իմ համերաշխությունն եմ հայտնում քաղաքական հետապնդումների ենթարկվող ընդդիմադիր բոլոր ուժերին եւ գործիչներին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА