o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը իր ապագայի վախից պատերազմ է հայտարարել ամբողջ հայ ժողովրդին

25.06.2020 14:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Նիկոլը իր ապագայի վախից պատերազմ է հայտարարել ամբողջ հայ ժողովրդին

Այսօր Աժ-ում 2019 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ կարելի էր լսել քայլոների բազմաթիվ զվարճալի, անբովանդակ, սին, երբեմն պարզապես բացահայտ հիմար ելույթներ: Սակայն  բոլորին գերազանցեց քայլոների առաջնորդը` Նիկոլը: Նրա ելույթը ամեն ինչի մասին էր, բացի բյուջեի կատարողականից: Նմանվում էր մե՛կ հումորիստի, մե՛կ ծաղրածուի, մե՛կ հեքիաթասացի, մե՛կ էլ հիվանդ մարդու ելույթի: Իսկապես բյուջեի մասին խոսելն ավելորդ է: Ամեն ինչ  տապալված է եւ կործանված: Դրա համար էլ Նիկոլը միացնում է արդեն բոլորի ականջները «մազոլ արած» իր քաղաքական սկավառակը: Ու, թեեւ, իր ղժղժան ձայնով ու հիստերիկ կեցվածքով դուրս տվածի աբսուրդայնությանը, այնուամենայնիվ, կարելի է դրանց անդրադառնալ, հասկանալու համար, թե խունտան ինչ նոր հարձակումներ է նախապատրաստում:

Լուկաշենկոն պատրաստվում է հրատապ ուղերձով դիմել ժողովրդին. Коммерсант FM

ԹԻՐԱԽ ՀԱՄԱՐ ՄԵԿ. ԱԶԱՏ ԽՈՍՔ, ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼ

Նիկոլը հայտարարեց, որ` «6-7 հեռուստաալիքով ինչքան քաղաքական դիակ կա, գարշահոտություն է տարածում»: Ակնհայտ է, որ Նիկոլը իր հանդեպ քննադատությունը ընդունում է հիվանդագին: Սակայն, թե ինչպես է նա հաշվել 6-7 իրեն քննադատող հեռուստաալիք, պարզ չէ, քանի որ քննադատությունը իր հասցեին հնչում է առավելագույնը  4 հեռուստաալիքից: Բացի այդ, Նիկոլը հայտարարեց, որ սխալ է արել, որ հանել է արտակարգ դրության ժամանակ մամուլի վրա դրված սահմանափակումները: Նա նշեց, որ թերթերը այսուհետ պետք է աշխատեն թափանցիկ, սակայն մոռացավ նշել, թե ինչպե՞ս է, որ ժամանակին շանտաժի եւ այլ միջոցներով իր թերթով  ստանում էր հսկայական եւ բնավ էլ ոչ թափանցիկ գումարներ: Միայն 2 մլրդ դրամ Նիկոլը ստացել է Միքայել Մինասյանին շանտաժի ենթարկելու ճանապարհով: Բազմաթիվ են այն վկայությունները, որ Նիկոլը այս կամ այն ճանապարհով, շանտաժի ենթարկելով մարդկանց, շորթում էր գումարներ եւ ստանում կաշառքներ: Ընդ որում,  այդ գումարների հիմնական մասը նա ստանում էր իշխանություններից: Ակնհայտ է, որ այսօր  իր  ուժային եւ վարչական  ռեսուրսները «քսի տալով» ազատ մամուլի  ու ազատ խոսքի դեմ, Նիկոլը  փորձում է այսկերպ կասեցնել իր խայտառակ կառավարման առումով ու աստղաբաշխական կոռուպցիայի մեջ հնչող մեղադրանքները: Ինչ վերաբերում է հեռուստաալիքներին,  ապա նա հայտարարեց, թե իբր «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունները ժամանակին խլվել են իրենց տերերից: Սակայն  պետք է նշել, որ այդ մասին բացի Նիկոլից ոչ ոք չի խոսում: Իսկ նշյալ հեռուստաընկերությունները առավել քան լոյալ են Նիկոլի հանդեպ:

ԹԻՐԱԽ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

 Հավանաբար դաշնակների առկայությունը  Հայաստանի քաղաքական դաշտում Նիկոլին հանգիստ չի տալիս: Եվ, չգիտես ինչու, նա  ակնարկներով հիշեց, թե ինչ էր տպագրում  նրանց թերթը վերջին էջում` 1999 թվականի հոկտեմբերի 27-ին: Հավանաբար շանտաժիստ Նիկոլի մտքում ծնվել է այսկերպ Դաշնակցությանը նեղելու «փայլուն» միտք: Նա կրկին անգամ հնչեցրեց իր  «բացիլ» բնորոշումը ընդդիմության հանդեպ, ընդդիմադիրներին անվանում էր քաղաքական դիակներ եւ անգամ սպառնում էր ոչ գրական բառապաշար օգտագործել: Մի խոսքով, մառազմատիկ վիճակ: Կույր ատելությունը Նիկոլին հասցրեց այնպիսի անկապ հայտարարության, թե իբր ընդդիմադիր քաղաքական գործիչները եւ թերթերը մարդկանց մղում են մահվան, որպեսզի հետո այդ մահերը օգտագործեն Նիկոլի դեմ քննադատության մեջ: Սա, իհարկե, արդեն հուգեբույժին դիմելու աստիճան է:

Իհարկե, իր բաժինը հասավ նաեւ ԲՀԿ-ին, որը, ըստ Նիկոլի,  «ինքնաոչնչացվել է», եւ նա հոխորտաց, որ ԲՀԿ-ն Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու: Այդ  տոտալիտար եւ հակասահմանադրական հայտարարությունից հետո  Նիկոլը նաեւ հնչեցրեց, թե ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել: Այդ դեպքում հարց է ծագում, եթե այդպես է, ուրեմն  2018 թվականի  ընտրությունները  ապօրինի են, քանի որ երկրի խորհրդարանի երկրորդ ուժը այնտեղ է մտել, ըստ Նիկոլի, հակաօրինական ճանապարհով, եւ եթե  այդ  ընտրակաշառքները կասեցվեին, ապա  հավանաբար խորհրդարանը կունենար այլ կազմ: Հետեւապես, եթե ընդունենք Նիկոլի  հայտարարությունը, ապա սույն  խորհրդարանը պետք է լուծարվի, իսկ ընտրական հանձնաժողովը պատասխան տա  կեղծված ընտրությունների համար: Առավել եւս, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ դրա նախագահը «հեղափոխությունից», իսկ ավելի ճիշտ` հեղաշրջումից հետո այդպես էլ չփոփոխվեցին, եւ երբ Նիկոլը  ընտրակեղծիքների կազմակերպման մեջ ինչ-որ հեքիաթներ է պատմում անձնագրերի շփոթության դիմակահանդեսի վերաբերյալ, նախեւառաջ պետք է պատասխան տա, իսկ ինչո՞ւ մինչեւ օրս իր կողմից հարյուր անգամ հնչեցրած ընտրակեղծիքների մասին հայտարարությունների վերաբերյալ հարցեր չի տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ անդամներին: Գուցե այն պատճառով, որ հենց առաջին կեղծարարը ինքն է, եւ նրան ապագայում նույնպես պետք է այսպիսի «փորձառու» ընտրական հանձնաժողովի անդամներ: Խոսելով այդ ապագայի մասին` նա արդեն իսկ  հանձնարարական է տալիս իր այդ  Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ այլ կառույցներին, թե ովքեր կարող են լինել եւ ովքեր չեն կարող լինել հաջորդ Ազգային ժողովում: Ըստ Նիկոլի` այնտեղ կարող են անցնել միմիայն այն ուժերը, որոնք  անվերապահորեն ընդունում են իր նարնջագույն հեղաշրջումը, եւ, ըստ այսօրվա ուզուրպատորի, հաջորդ Աժ-ում «հեղափոխությունը չընդունող որեւէ մեկը տեղ չի ունենալու»: Այսինքն` Նիկոլը արդեն իսկ  հանձնարարականներ է տալիս  իր սպասավորներին` իր բոլոր ընդդիմադիրներին (խոսքը` իրական, գաղափարական ընդդիմադիրների մասին է), հետապնդել եւ արգելափակել նրանց մուտքը հաջորդ ԱԺ: Զարմանալի չէ, որ այսպիսի հակաժողովրդավարական  ֆաշիզմին բնորոշ հայտարարություններից հետո Նիկոլին չեն ուզում տեսնել ո՛չ եվրոպական մայրաքաղաքներում, ո՛չ էլ` Մոսկվայում:

«Հենց պատվաստանյութը թողարկվի»․ ՌԴ առողջապահության նախարարը հայտարարել է, որ մտադիր է օգոստոսին կորոնավիրուսի դեմ պատվաստվել

ԹԻՐԱԽ ՀԱՄԱՐ ԵՐԵՔ. ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Նիկոլը հերթական անգամ փորձում էր ժողովրդին  մոլորեցնել  եւ շանտաժի ենթարկել «նախկիններով»: Լեւոն Տեր-Պետրոսյանի վրայով մի թեթեւ անցնելով` նա  ավելի շատ կենտրոնացավ Ռոբերտ Քոչարյանի եւ հատակապես Սերժ Սարգսյանի վրա: Այսօր Նիկոլի  հիվանդագին պատկերացումներում «նախկին նախագահները իրենց թալանած փողերով ժողովրդի դեմ մղում են հիբրիդային պատերազմ»: Ու, թեեւ, Նիկոլը արդեն երկու տարի է բոլորին հոգնեցրել է նախկին նախագահների «թալանած» փողերի մասին խոսակցություններով, նրա համար կարծես թե այլ որեւէ թեմա չի մնացել: Սակայն, այս մեկն էլ այսքան կրկնելուց եւ որեւէ մի ապացույց չբերելուց հետո դառնում է ընդամենը բամբասանքի մակարդակի  դատարկ զրույց: Իսկ այն, որ Նիկոլը բամբասկոտ է, այս անգամ նա ինքը էլ հաստատեց: Նա անընդհատ խոսում էր Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող ինչ-ինչ հյուրանոցներից եւ այլ ունեցվածքից, այդպես էլ չպարզաբանելով, թե այդ ունեցվածքն ինչով է անօրինական, կամ ինչու Հայաստանի մի քանի հազար հյուրանոցներից  մեկն էլ չի կարող պատկանել Սերժ Սարգսյանի ընտանիքին: Դրա փոխարեն Աժ ամբիոնից վարչապետ կոչեցյալի բերանից լսվում էին վիրավորանքներ, ու փորձ էր կատարվում ծաղրի ենթարկել Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամ Միքայել Մինասյանին: 

ԹԻՐԱԽ ՀԱՄԱՐ ՉՈՐՍ. ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

Նիկոլի համար դատավորները  եւ հատկապես Սահմանադրական դատարանի դատավորները հիստերիայի առանձին առիթ են: Այս անգամ էլ նա  անկանոն նախադասություններ էր ասում դատավորների հասցեին: Սակայն, խոսելով այն դատավորներից, ովքեր չեն կատարել խունտայի պատժիչ  գործողությունների քաղաքական պատվերները, Նիկոլը  բացահայտ սպառնալիք հնչեցրեց: « Պետք է իմանալ այդ դատավորները ովքեր են»: Նա խոսեց նաեւ իրավապահ մարմիններում իբր ինչ-որ  իրեն դիմադրության վերաբերյալ: Ասելով, թե այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանի դեմ ինչ-ինչ փաստաթղթեր հայտնաբերվել են փետրվարին, իսկ դրանց վերաբերյալ գործողություններ կատարվում են հունիսին, նա նշեց, թե  այդ հարցը իր մոտ էլ է իբր ծագել, եւ նա իր համար պարզաբանել է, թե ինչն էր պատճառը: Սակայն այդպես էլ չբացահայտեց, թե ի՞նչ է նա ինքն իր համար պարզաբանել, եւ ինչո՞ւ Ծառուկյանի դեմ հայտնաբերված փաստաթղթերը 5 ամիս  դրված էին դարակում: Տպավորությունն այնպիսին է, որ Նիկոլը պարզապես ստում է, ակնարկելով, թե իբր քննչական մարմիններում ինչ-որ մարդիկ հատուկ ընթացք չէին տալիս այդ գործին, եւ պատճառները բոլորովին այլ հարթության մեջ են:

 ԹԻՐԱԽ ՀԱՄԱՐ ՀԻՆԳ. ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Ներկայիս բոլոր առողջապահական, սոցիալ-տնտեսական դժվարությունները Նիկոլը գցեց կորոնավիրուսի վրա, ինչպես նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերի, որոնք, ըստ իրեն, քիչ են քարոզում կորոնավիրուսի դեմ պայքարը եւ մարդկանց մղում են մեռնելուն: Սակայն  Նիկոլը մատ թափ տվեց ժողովրդի վրա, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի սոցիալական պահանջներ դնել կամ այդ  թեմայով դուրս գալ ցույցերի ու հանրահավաքների: Նա սպառնաց, որ սոցիալական բունտերին դուրս եկողներին  պատրաստվում է ոչ միայն բանտարկել, այլեւ` կտտանքների ենթարկել: «Սոցիալական բունտերի արդյունքում դուք որտեղ եք հայտնվելու եւ, ամենակարեւորը` ինչ դիրքով»: Կարծես թե Նիկոլը գերազանցել է ինքն իրեն  սադիստական մղձավանջային տեսիլքների մեջ: Նա նաեւ սպառնացել է, որ եթե ժողովուրդը դուրս գա սոցիալական բունտերի, ապա նա նույնպես կազմակերպելու է հանրահավաքներ եւ դրանք ուղղելու է մեծահարուստների դղյակների դեմ: Այսինքն`  սպառնում է մարդկանց ընտանիքներին: Մաքուր շանտաժ: Պարզապես այլ չափերի: Մի բան էր խմբագիր շանտաժիստի շատնաժը, մեկ  այլ բան է վարչապետ շանտաժիստի շատնաժը: Սակայն Նիկոլը այդպես էլ չբացատրեց, որ իրեն մաքսանենգության եւ այլ ծանր հանցագործությունների մեջ մեղադրանքները ինչ ընթացք են ստացել, եւ եթե ոչ նա, ապա ո՞վ է մեղավոր նույն մաքսանենգության փաստերի մեջ: Դրա փոխարեն նա հայտարարեց, որ նա «կապիտուլացիայի» կենթարկի իրեն քննադատող ընդդիմությանը, մի բառապաշար, որը Երկրորդ համաշխարհայինից այս կողմ չէր օգտագործվում: Սակայն Նիկոլը իրեն դիրքավորում է ինչպես պատերազմում, պատերազմ ընդդիմության, մամուլի, իր սեփական ժողովրդի դեմ: Նա  այդ պատերազմը վարում է այնպիսի արգելված մեթոդներով, այնպիսի  ճղճիմ մակարդակով,  որ ինքն էլ է հասկանում, որ պարտվելու դեպքում իր ասածով որտեղ է նա հայտնվելու եւ հատկապես ինչ դիրքով: Հենց դրա համար էլ հայտարարում է` «ոչ մի բան մեզ չի կանգնեցնի», տվյալ դեպքում «մեզ» նշանակում է իր ապօրինի խունտան: Այսքանից հետո կարելի էր միայն քմծիծաղ տալ, երբ հարյուրավոր ստերով հայտնի Նիկոլը խոսում էր «ճշմարտության ճանապարհի» մասին:

Թրամփը հայտարարել Է ԱՄՆ-ի հետ դաշնագիր կնքելու Ռուսաստանի «մեծ ցանկության» մասին

Եվ վերջապես բուռն ծիծաղ առաջացրեց այն, որ Նիկոլը հայտարարեց, թե ընդդիմությունը չի կարող նրան վախեցնել միտինգներով, այլ կարող է վախեցնել կրթական ցենզով: Հավանաբար, Նիկոլը ուզում էր ինչ-որ ուրիշ բան ասել, սակայն ակամա ասաց ճշմարտությունը, որ ընդդիմադիր գործիչների ճնշող մեծամասնության  կրթական ցենզը մի քանի գլուխ գերազանցում է անգամ բարձրագույն կրթություն չունեցող Նիկոլի կրթության աստիճանին:

Ա. Հովհաննիսյան

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА