o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ՓՈՍՈ՞ՒՄ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ

01.07.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ՓՈՍՈ՞ՒՄ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ

Հունիսի վերջին օրով քայլասերվածների տրամադրությունը բավականին բարձր էր, քանզի նրանց մնացել էր ընդամենը փոխել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը եւ չեղարկել չարաբաստիկ չկայացած հանրաքվեն: ԱԺ մեծամասնությունն ունեն, անսահման լկտիությունն ու ստախոսությունը` նույնպես, իսկ սահմանադրական կարգի դեմ մի ոճրագործություն ավել կամ պակաս, արդեն կարեւոր չէ: Ու արդեն հրճվանքով պատկերացնում էին, որ ՍԴ-ն իրենց գրպանում է, եւ ինչ կուզեն` կանեն:

 

ՍՏԻ ՈՏՔԵՐԸ ՈՉ ԹԵ ԿԱՐՃ ԵՆ, ԱՅԼ` ԿԱՂ

Նիկոլի` վերջին շրջանի հիստերիաներն ունեին նաեւ շատ կարեւոր հոգեբանական դրդապատճառ: Նա անընդհատ մեղադրում էր ժողովրդին դիմակ չդնելու, հեռավորություն չպահելու եւ այլ «մահացու մեղքերի» համար այն պարզ պատճառով, որ տեսավ անհնազանդություն: Եթե 2018-ի հեղաշրջման օրերին նրա մեկ կոչով տասնյակ հազարավորները նախօրոք նշանակված ժամին շերեփով զարկում էին դատարկ կաթսաներին (կամ ոչ պակաս դատարկ սեփական գլուխներին), ապա հիմա քաղաքացիները չեն ուզում ֆյուրերիկի կոչով դիմակ-դնչկալներ դնել, զրկվել կենդանի շփումներից եւ վերածվել «Նոր նորմալի» չափանիշներին համապատասխանող վախեցած եւ հնազանդ ոչխարների: Ավելին, Նիկոլի լայվերի տակ հայտնվել են քաղաքացիների բազում հայհոյանքներ, եւ ֆեյքերն արդեն քչություն են անում` բոլորին պատասխանելու: Սակայն անցյալ շաբաթվա սահմանադրական բռնաբարությունից հետո նա փոքր-ինչ խաղաղվեց, քանզի համոզվեց, որ իր 88 գլուխ պատգամավորներով կարող է տրորել սահմանադրական ցանկացած նորմ եւ ցանկացած օրենք, իսկ քարոզչամեքենայով ցանկացած սուտ մատուցել ճշմարտության տեղ: Այդպես վարվեցին Վենետիկի հանձնաժողովի եւ բազում եվրոպական կառույցների ու պաշտոնյաների սաստող հայտարարությունների հետ` դրանք մատուցվեցին որպես աջակցության խոսքեր: Օրինակ, նրանք պնդում են, թե Բուքիքիոն ներկայացրել է, որ իրենց առաջարկներն ամբողջությամբ չեն ընդունվել, բայց մամուլում հրապարակվել է, որ «իրենց հանձնարարություններն ամբողջությամբ չեն ընդունվել»:

Ջան­նի Բու­քի­քի­ո­յի տեքս­տի օրի­գի­նա­լը. «I regret (Ես ցա­վում եմ), that they are not in the line (որ դրանք հա­մա­հունչ չեն) with the clear recommendations of the Venice Commission (Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի հստակ առա­ջարկ­նե­րին)»: Ու հի­մա անգ­լե­րեն չի­մա­ցող, կրի­տի­կա­կան մտա­ծո­ղու­թյուն չու­նե­ցող կամ ուղ­ղա­կի չհե­տաքրքր­ված բազ­մա­թիվ մար­դիկ կար­ծում են, թե բա ու­րեմն, ուղ­ղա­կի, Բու­քի­քի­ո­յի խոս­քը սխալ էր թարգ­ման­վել, եւ քայ­լա­սեր­ված­ներ խոս­քին հե­տե­ւե­լով` ոմանք հրճվում են, թե մեր երկ­րում օրեն­քի բռնա­բա­րու­թյու­նը չի հա­կա­սում Եվ­րա­խորհ­դի դիր­քո­րոշ­մա­նը: Սա­կայն ան­հանգս­տու­թյան որ­դը կրծում է քայ­լա­սեր­ված­նե­րին: Ինչ­պես ար­ձա­նագ­րում է իրա­վա­պաշտ­պան Ռու­բեն Մե­լի­քյա­նը. «Ազ­գա­յին ժո­ղո­վը վե­րած­վել է, պայ­մա­նա­կա­նո­րեն ասած, «Գլո­րիա կա­րի ֆաբ­րի­կա­յի». վա­րա­կա­կիր պատ­գա­մա­վոր­նե­րը հաշվ­վում են երկ­նիշ թվով, բնա­կա­նա­բար կան նա­եւ կոն­տակ­տա­վոր­ներ, իսկ խորհր­դա­րա­նը, ավե­լի ստույգ` քայ­լա­կան­նե­րը գու­մա­րել են հեր­թա­կան «կայ­ծակ­նա­յին» ար­տա­հեր­թը` Սահ­մա­նադ­րա­կան կար­գը տա­պա­լե­լիս թույլ տված ման­կա­կան իրա­վա­բա­նա­կան սխալ­ներն ուղ­ղե­լու հա­մար: Վստահ եմ, որ կու­սակ­ցու­թյուն­նե­րի եռյա­կի ներ­կա­յաց­րած` հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին հա­ղորդ­ման հի­ման վրա մի օր քրե­ա­կան գործ հա­րուց­վե­լո՛ւ է եւ դրա շրջա­նակ­նե­րում, ի թիվս այ­լոց, քննու­թյան առար­կա են դառ­նա­լու նա­եւ այ­սօր­վա նստաշր­ջա­նին վե­րա­բե­րող փաս­տե­րը` ար­դյո՞ք վա­րա­կա­կիր­ներն ավե­լի շատ չէ­ին, ար­դյո՞ք բո­լոր կոն­տակ­տա­վոր­ներն էին ինք­նա­մե­կու­սա­ցել, ար­դյո՞ք եղել է հրա­հանգ` չհանձ­նե­լու թեստ եւ չհա­մալ­րե­լու վա­րա­կա­կիր­նե­րի աճող ցու­ցա­կը, ար­դյո՞ք եղել է հրա­հանգ` ան­տե­սե­լով գոր­ծող օրենսդ­րու­թյու­նը, չինք­նա­մե­կու­սա­նալ, եւ այլն, եւ այլն, եւ այլն»: Կա նա­եւ կոնկ­րետ «սո­ղա­ցող» գոր­ծըն­թաց` եթե հու­նի­սի 22-ին, վա­րա­կա­կիր­նե­րով հա­ներձ, զո­ռով ապա­հո­վել էին 89 քվե, ապա հու­նի­սի 30-ին վի­րու­սը ռե­ալ նոս­րաց­րել էր շար­քե­րը, եւ երե­սի զո­ռով ապա­հո­վե­ցին 81 քվե: Եվ քա­նի որ վի­րու­սը «հնձում» է քայ­լա­սեր­ված ման­դա­տա­վոր­նե­րի շար­քե­րը, մի օր կա­րող է պար­զա­պես քվո­րում չլի­նել: Գու­մա­րած դրան, հա­մա­ցան­ցում տաս­նյակ հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­ներ հրա­պա­րա­կավ շնոր­հա­վո­րել են Սերժ Սարգ­սյա­նի ծնուն­դը: Այդ ինչ­պե՞ս են հա­մար­ձակ­վել Նի­կո­լին փա­ռա­բա­նե­լու փո­խա­րեն ող­ջու­նել «մերժ­ված» նա­խա­գա­հին, այդ ին­չո՞ւ չեն վա­խե­ցել, բա որ վա­ղը փո­ղո՞ց դուրս գան եւ ՍԴ շեն­քի մոտ «կեն­դա­նի վա­հան» կազ­մեն... Քե­ռի Սո­րոս, փրկիր բռնա­պե­տի­կին չար «սե­ւե­րից»:

ԱՐ­ՄԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ «ԹԻ­ԿՈՒՆ­ՔԻՑ ՀԱՐ­ՎԱ­ԾԸ»

Ժպտե­րե­սիկ, որին Ֆեյս­բու­քում կո­չում են Ար­մեն Ելի­զա­վե­տիչ, ա՛խ դու ձկան աչք, այդ ի՞նչ արե­ցիր: Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյանն Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Արա­րատ Միր­զո­յա­նին տե­ղե­կաց­րել է, որ «Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի մա­սին» սահ­մա­նադ­րա­կան օրեն­քում փո­փո­խու­թյուն­ներ եւ լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին օրեն­քը հա­րա­կից օրեն­քով իր կող­մից չեն ստո­րագր­վե­լու, այս մա­սին հայտ­նում են ՀՀ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի վար­չու­թյու­նից: Այ­սինքն` առն­վազն 21 օրով սահ­մա­նադ­րա­կան հե­ղաշր­ջու­մը հայտն­վում է փո­սում, իսկ 21 օր­վա մեջ շատ բան կա­րող է փոխ­վել: Մի՞թե մա­ռախ­լա­պատ Լոն­դո­նից որո­շել են դա­ժա­նա­բար հար­վա­ծել Նի­կո­լին, երե­ւի հենց ան­պես չէր, որ վեր­ջերս BBC-ով սկսել են քննա­դա­տա­կան խոս­քեր հնչել: Թե՞ փափ­կա­մա­զի­կը հասց­րել է ինչ-ինչ գաղտ­նի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ձեռք բե­րել: Նույն Ռու­բեն Մե­լի­քյանն այս առն­չու­թյամբ նկա­տում է.

«1) «Չեմ ստո­րագ­րե­լու»` չի նշա­նա­կում «ՍԴ չեմ ու­ղար­կե­լու»:

2) Եթե ան­գամ ասի` «Չեմ ստո­րագ­րե­լու, ոչ էլ ՍԴ եմ ու­ղար­կե­լու», մի­եւ­նույնն է` 21 օր ժա­մա­նակ ու­նի դիր­քո­րո­շու­մը փո­խե­լու հա­մար:

3) Այդ 21 օրը նա­խա­գա­հի «ան­ձեռնմ­խե­լի» սահ­մա­նադ­րա­կան ժամ­կետն է. «տա­պա­լող­նե­րը» պետք է սպա­սեն, եւ մի­այն 21 օր հե­տո է, որ ԱԺ նա­խա­գա­հը լի­ա­զոր­վե­լու է ստո­րագ­րել:

4) Քա­նի որ են­թադ­րյալ սպա­սող­նե­րը «տա­պա­լող­ներն» են, ԱԺ նա­խա­գա­հին ստի­պե­լու են (կամ էլ նա «ինք­նաս­տիպ­վե­լու է) էսօր-վա­ղը ստո­րագ­րի:

5) «Մի էպի­զոդ ավել, մի էպի­զոդ պա­կաս` ինչ տար­բե­րու­թյուն»,- կա­սեք դուք: Ես էլ կա­սեմ` 10 տար­վա ու 15 տար­վա մի­ջեւ տար­բե­րու­թյու­նը ամե­նե­ւին փոքր չէ:

6) Խե՜ղճ Յո­րիկ»:

Եթե կետ 4-ը չի­րա­գործ­վի, ապա ՍԴ օրի­նա­կան կազ­մը հնա­րա­վո­րու­թյուն է ստա­նում շատ-շատ բա­ներ անել: Կա­րող են քննել ԲՀԿ-ի դի­մու­մը եւ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­չել հու­նի­սի 22-ի սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը: Կա­րող են հասց­նել դի­մել Եվ­րա­դա­տա­րան եւ Ստրաս­բուր­գից հույժ նի­կո­լա­կոր­ծա­նիչ պա­տաս­խան ստա­նալ: Համ էլ, թե­եւ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը ՍԴ-ից հետ է կան­չել իր դի­մու­մը, բայց չէ՞ որ դա­տա­րա­նը հետ չի կան­չել նույ­նա­բո­վան­դակ դի­մու­մը, որը կա­րող է եւ քննվել: Չէ՞ որ «կլա­սիկ» Էդ­մոն Մա­րու­քյանն իր խալ­խով հա­մա­պա­տաս­խան մարմ­նա­մասն էր պատ­ռում, թե` Քո­չա­րյա­նը ձեզ խա­բում է, դի­մու­մը քննվե­լու է: Եվ վեր­ջա­պես` բա որ Ար­մեն Սարգ­սյա՞նը ՍԴ ու­ղար­կի «Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի մա­սին» սահ­մա­նադ­րա­կան օրեն­քում փո­փո­խու­թյուն­ներ եւ լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին օրեն­քը...

Կարճ ասած, Նի­կո­լի ու քայ­լա­սեր­ված­նե­րի հա­մար շատ ան­հար­մար բան ստաց­վեց: Հի­մա ի՞նչ անեն, բռնի ու­ժո՞վ լու­ծեն ՍԴ-ի հար­ցը: Բայց չէ՞ որ հա­տուկ­ջո­կա­տա­յին­ներն էլ սե­փա­կան ու­ղեղն ու­նեն, բա որ որո­շեն ակն­հայտ հան­ցա­գործ հրա­ման­նե­րը չկա­տա­րե՞լ: Կարճ ասած` Նի­կո­լոս, ջանդ յու­ղիր:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА