o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ն կարո՞ղ է իրեն թույլ տալ ժողովրդավարական այնպիսի շքեղություն, ինչպես ՀԵՊ-ը դպրոցներից հանելու գործընթացը

03.07.2020 14:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ն կարո՞ղ է իրեն թույլ տալ ժողովրդավարական այնպիսի շքեղություն, ինչպես ՀԵՊ-ը դպրոցներից հանելու գործընթացը

«Համացանցում լայնորեն քննարկվում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում դասավանդել-չդասավանդելու հարցը, եւ կարծեմ թե արդեն որոշ հեղինակավոր կառույցներ նշում են, թե ՀՀ բնակչության 66%-ը դեմ է առարկան դպրոցական առարկայացանկից հանելուն։ Սա, իհարկե, վիճակագրական փաստ է», - այս մասին նշում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. ՇԱՀԵ ծայրագույն վարդապետ ԱՆԱՆՅԱՆԸ եւ մանրամասնում. «Ես կամենում եմ մի քանի հարց առաջադրել, ուղղակի խորհրդածելու համար (չնայած մեր օրերում խորհրդածելն ու մտածելը հարաճուն կերպով իրենց տեղն են զիջում զգացմունքային հապճեպ դիտարկումներին)։

Ինչու է աշխատանքից ազատվել «Նորք ինֆեկցիոն-կլինիկական հիվանդանոցի» տնօրենը

Ա. Ժողովրդավար, ազատ ու անկախ երկրները, որոնք դավանում են Մարդու իրավունքների հռչակագրից բխող սկզբունքները, չպետք է արդյոք մտածեն եւ հոգ տանեն հանրային դպրոցներում իրենց ազգային-կրոնական դիմագիծն ու ժառանգությունը ապագա սերունդներին փոխանցելու մասին։ Թե դա նույնպես հակասում է կրոնի ու խղճի ազատության մասին օրենքին։

Գործի է դրվել ամբողջ պետական քարոզչամեքենան. հերթը Ստամբուլյան կոնվենցիայինն է (Տեսանյութ)

Բ. Բազմազգ ու բազմամշակութային հասարակություն ունեցող երկրներն արդյոք այլ մշակութային-կրոնական քաղաքականություն չեն իրականացնում` ի տարբերություն հիմնականում մոնոէթնիկ ու միատարր մշակութային ատաղձ ունեցող երկրների։

Գ. Պատերազմի եւ շրջափակման մեջ գտնվող ու իր բնակչությունից մի քանի անգամ մեծ սփյուռք ունեցող Հայաստանի Հանրապետությունը կարող է արդյոք իրեն թույլ տալ ժողովրդավարական այնպիսի շքեղություն, ինչպես, օրինակ, Հայոց եկեղեցու պատմությունը դպրոցներից հանելու գործընթացը` ի նմանություն եվրոպական ժողովրդավար ու ապահով արտաքին եւ ներքին տնտեսական-քաղաքական համատեքստում ապրող երկրների։

Էջմիածնի քաղաքապետը տեղափոխվում է Կոտայքի մա՞րզ

Կարող է արդեն այս հարցերի պատասխաններն էլ են մշակվել համապատասխան մարմինների կողմից..... լավ կլիներ իմանալ` հանրային մտահոգությունները փարատելու համար»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА