o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Չկա կորոնայի պատվաստանյութ, դրա անվան տակ հայերի վրա փորձարկելու են մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերը. Խաչատրյան

05.07.2020 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
​​​​​​​Չկա կորոնայի պատվաստանյութ, դրա անվան տակ հայերի վրա փորձարկելու են մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերը. Խաչատրյան

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հրապարակել է դեռեւս դեկտեմբերին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից արված գրառումը եւ նշել. «Այ սա է «պայթյունավտանգ» իրավիճակը: Հիշեցնում եմ, որ կորոնավիրուսի բուժման համար հայերի վրա թաքուն փորձարկվող Պլակվենիլ դեղամիջոցը մալարիայի բուժման դեղամիջոց է։ Նկարի հրապարակումը Թորոսյանը Արսենն արել է 2019 թվականի դեկտեմբերի 9-ին։ Ես էլ այն ժամանակ զարմացա, թե ինչ կապ ունեն մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերը Հայաստանի հետ։ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարեցին կորոնավիրուսի կեղծ համաճարակի մասին, իսկ այսօր խոսում են պատվաստանյութի պատրաստ լինելուց։ Եփած հավի ծիծաղը կգա սրանց բացահայտ ու լկտի վարքի վրա։ Ես անձամբ եզրահանգում եմ, որ սրանք իրականացնում եմ 200 միլիոն դոլարանոց «մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերի փորձարարական ծրագիրը»։

«Հենց պատվաստանյութը թողարկվի»․ ՌԴ առողջապահության նախարարը հայտարարել է, որ մտադիր է օգոստոսին կորոնավիրուսի դեմ պատվաստվել

Եզրափակելով խոսքը՝ Մ. Խաչատրյանը գրում է. «Խնդրում եմ՝ առավելագույնս տարածել ու իրազեկել բոլորին. բուժաշխատողներին, հարեւաններին, բարեկամներին, ընկերներին, նիկոլական ու հականիկոլականներին, ուղղակի չեզոք մարդկանց։ Չկա կորոնայի պատվաստանյութ, դրա անվան տակ հայերի վրա փորձարկելու են մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերը»:

​​​​​​​Վերացվում է հավաքների եւ գործադուլների արգելքը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА