o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ՒՄ «ՊՐՈՅԵԿՏՆ Է» ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ

07.07.2020 21:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ո՞ՒՄ «ՊՐՈՅԵԿՏՆ Է» ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ

Ինչպես եւ խոստացել էինք «Իրավունք TV»-ի մեր հեռուստադիտողներին, այսուհետ ամեն շաբաթ եթերում կլինի մեդիադաշտում հայտնի լրագրող Գայանե Զարգարյանի «Ազատ խոսք» հեղինակային հաղորդաշարը: Սիրով տեղեկացնում ենք մեր հեռուստադիտողներին եւ ընթերցողներին, որ արդեն իսկ կայացել է «Ազատ խոսք» հեղինակային հաղորդաշարի անդրանիկ թողարկումը: Հաղորդման հեղինակ եւ վարող Գայանե Զարգարյանի անդրանիկ հյուրը վերլուծաբան ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ է: Զրույցի ընթացքում հյուրն անդրադարձել է ինչպես ներքաղաքական, այնպես էլ աշխարհաքաղաքական զարգացումներին. կիսվել կանխատեսումներով: Հաղորդման հեղինակի այն հարցի, թե ի վերջո ո՞ւմ, (այսպես ասած) «պրոյեկտն է» «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, առհասարակ ի՞նչ շանսեր ունեն նրանք քաղաքականության մեջ, վերլուծաբանը այսպես է պատասխանել.

«Մեր ջարդերը կրկնվելու են այնքան ժամանակ, քանի դեռ մենք ինչ-որ մեկի պատվերն ենք կատարում»․ Արթուր Դանիելյան

Վանեցյանի քաղաքական գործունեությունը դեռ չեմ տեսել, ես նրան տեսել եմ իր պետական աշխատանքում, որպես զուսպ, կամային հատկանիշներ ունեցող անձնավորություն: Թե ինչպիսին ինքը կլինի քաղաքական դաշտում, ես դեռ չեմ կարող ասել, որովհետեւ ԱԱԾ գործունեությունը բաց չէ:

Տիկին Հակոբյան, բոլորս հիշում ենք, որ այդ փակ կառույցի ղեկավարին վարչապետ Փաշինյանը ժամանակին հանձնարարում էր ֆեյքեր բռնել, խոսում էին գործակալների մասին: Դարձյա՞լ փակ խոսակցություն` շատ բաց տեքստով:

ԱԱԾ աշխատակիցներ ներկայացողները ԱԱԾ-ից չեն եղել. ի՞նչ վտանգներ կարելի է սպասել

Իմ կարծիքով, առհասարակ այդպիսի բարձր պաշտոնների շատ երիտասարդ եւ հասարակությանը ոչ հայտնի մարդիկ չպետք նշանակվեն: Դա վնաս է ոչ միայն գործին, այլ առաջին հերթին հենց այդ մարդկանց:

 

Նախագահը գոնե կարող էր պահել  իր հեղինակությունը

Տիկին Հակոբյան, ի՞նչ կասեք նախագահի ինստիտուտի մասին, առհասարակ:

Արմեն Սարգսյանը չպետք է ստորագրեր Լանզարոտեի կոնվեցիան, չպետք է ստորագրեր  Մշակույթի, Գյուղատնտեսության նախարարությունների որոշումները: Այդ քայլերը նա չպետք է աներ` թեկուզ հենց իր անվան համար: Իհարկե, մեր Սահմանադրությունը այնպիսինն է, որ նրա չստորագրելուց շատ բան չի փոխվում, բայց փոխվում է այն, որ նախագահը գոնե  կարող էր պահել իր հեղինակությունը:

Հայաստանի բնակչության 98%-ը հայեր են, ինչը մեծ խնդիր է գլոբալիստների համար. Արթուր Ղազինյանը՝ Զարեհ Սինանյանի հայտարարության մասին

Ուրեմն ո՞րն է իմաստը` նման ինստիտուտ պահելու, որովհետեւ մենք պետբյուջեից փաստորեն ահռելի գումար ենք տրամադրում: Եթե այդպես է, գուցե տերմինալո՞վ փորձեին ղեկավարել  այդ ինստիտուտը:

Նախագահի ինստիտուտը ավելի փոքր է, եթե համեմատենք ԱԺ-ի հետ, որտեղ կա չորս կուսակցություն, չորս կոճակ, չորս պատգամավոր` դա լրիվ բավական էր, որովհետեւ այնտեղ անհատ մենք չենք տեսնում: Այն դեպքում, երբ հարյուր եւ ավել անհատի որոշում կա:

«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ. Արթուր Վանեցյան

Տիկին Հակոբյան, իշխանականներն ասում են, որ ազատ խոսք է, որեւէ մեկը իրենց կամքին, խոսքին չի բռնանում, ուրեմն ինչո՞ւ է պատկերը այսքան տխուր:

Երբեւէ լսե՞լ եք, որ անհատ պատգամավորն իր կարծիքը հայտնի, համակարգն է այդպիսին:

Այսինքն ավտորիտար ռեժիմի պայմաններո՞ւմ ենք շարունակում ապրել:

Այո՛, դա նոր չէ:

Բայց ավելի վատի՞ն  է գնում:

Սեփական երեխաներին քաղաքական և PR նպատակներով օգտագործող ընտանիքին այլոց երեխաների ապագան դժվար էլ հետաքրքրի. Կարինե Աճեմյան

Այո՛, բնական է, երբ դու սխալ ճանապարհով ես գնում` գնալով խորանում է սխալը: Պետք է փոխել  ճանապարհըդրա համար պետք է գալ 90-ականների սկիզբ, նշել բոլոր սխալները եւ ընտրել ճիշտ ճանապարհ, այն չի կարող լինել առանց գաղափարախոսության:

Զրույցը` ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի եթերում` այցելելով «Իրավունք TV»-ի յութուբյան էջ` https://clck.ru/F5wqV կարճ հղումով

Մարությանը հաստատեց, որ Արթուր Մեսչյանն առաջիկայում աշխատանքից ազատվելու է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА