ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ճշմարտությունը միշտ չէ, որ բոլորի կողմից ընդունվում է ողջույններով». Է. Շարմազանով

24.05.2017 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ճշմարտությունը միշտ չէ, որ բոլորի կողմից ընդունվում է ողջույններով». Է. Շարմազանով

Նորընտիր պատգամավորներն արդեն իսկ տեղավորվել են իրենց խորհրդարանական աշխատասենյակներում եւ պատրաստվում են անցնել օրենսդրական գործունեությանը: Մայիսի 30-ին կառավարության առաջարկով կգումարվի ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ կքննարկվի ՀՀ կառավարության կառուցվածքի մասին եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու փաթեթը: Խորհրդարանական աշխատանքների մեկնարկի, ՀՀ նախագահի ելույթի շեշտադրումների եւ կառավարության սպասվելիք հնարավոր փոփոխությունների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:

Հայաստանը Կուբայի, Իրանի և Նիկարագուայի հետ դեմ է քվեարկել Մերձդնեստրի հարցով հակառուսական բանաձևին

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԵԹԵ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԼՍԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԸ, ԻՐԵՆՔ ՊԱԿԱՍ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵՆ»

–Պարոն Շարմազանով, կարելի՞ է ասել, որ այս գումարման խորհրդարանում ընդդիմության բոլորովին այլ որակ եւ տեսակ կա` հաշվի առնելով այն, որ «Ելքի» պատգամավորները նախ որոշեցին բոյկոտել երդմնակալության արարողությունը, ապա հանձնաժողովի նախագահների ընտրության ժամանակ քվեարկեցին ՀՀԿ-ական թեկնածուի օգտին:

– Սկզբում տխրեցրեց նրանց պահվածքը, հետո մի քիչ ուղղեցին իրենց: Եվ տխրեցրեց ոչ թե ինձ, այլ` առհասարակ, որովհետեւ ընդդիմությունը նույն ճանապարհով է գնում... Նախկինում էլ ՀԱԿ-ը չմասնակցեց, երբ ՀՀ նախագահը ելույթ էր ունենում խորհրդարանում, այս անգամ էլ ,Ելքըե չմասնակցեց, ինչը, ճիշտն ասած, չեմ ընդունում: Ի վերջո, ՀՀ նախագահի ելույթը լսելով կամ չլսելով չէ ընդդիմություն դառնալը, մանավանդ որ, իրենք շատ խելոք լսել էին, որովհետեւ ե՛ւ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ Էդմոն Մարուքյանը նախագահի ելույթից ուղիղ հղումներ էին անում ԱԺ ամբիոնից: Եթե պետք է լսեին, ավելի լավ չէ՞ր գային ուղիղ այստեղից լսեին, էլ ինչո՞ւ էին ռադիոյով կամ հեռուստատեսությամբ լսում: Սա մի քիչ պրիմիտիվ քայլ եմ համարում, բայց իրենց գործն է: Միգուցե, իրենք փորձեցին ցույց տալ, որ իրենք այդքան ընդդիմադիր են, բայց չեմ կարծում, որ եթե Ծառուկյան դաշինքը լսել է նախագահի ելույթը, իրենք պակաս ընդդիմադիր լինեն, քան թե ,Ելքըե: Եթե ես լինեի ընդդիմադիր, անկախ նրանից, որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է հանրապետության առաջնորդը, պարտավոր էի գալ, լսել, որովհետեւ ինձ ժողովուրդը ձայն է տվել, որպեսզի գամ խորհրդարան,  մասնակցեմ երդմնակալությանը եւ անցնեմ օրենսդրական աշխատանքի: Էլ չեմ ասում, որ Վեհափառ Տերը նույնպես ներկա էր արարողությանը: 

«ՊԵՏՔ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ»

–Ի դեպ, խորհրդարանում ՀՀ նախագահի հնչեցրած ելույթում, որտեղ անդրադարձ կատարվեց ԼՂ հիմնախնդրին, բավական ցավոտ է ընդունվել ՀԱԿԿ-ում: Մասնավորապես` կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը նշել է, թե այն դեմագոգիա էր: Ավելին` նա մի լավ գովել է 1997 թվին ստորագրված փաստաթուղթը...

– Ճշմարտությունը միշտ չէ, որ բոլորի կողմից ընդունվում է ողջույններով, բայց ՀՀ նախագահի խոսքում արձանագրված էին փաստեր: Թող բացեն 1997 թվականի եւ այսօրվա փաստաթուղթը: 1997-ին Արցախը դեմ էր, եւ մենք շատ բաների դեմ էինք, այդ փաստաթուղթը չէր տալիս հնարավորություն, եւ որեւէ պետություն, որեւէ բանակցային կողմ չէր խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի պարտադիր կամարտահայտման փաստ լինելու մասին: Իսկ հիմա մենք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների բազում հայտարարություններ, առնվազն` հինգ հայտարարություն, որտեղ այն նշվում է:

Չի բացառվում, որ ՀՀԿ առաջիկա նիստի օրակարգում ներառվի ՀՀԿ նախագահի տեղակալների ընտրության հարցը. Աշոտյան

– Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության աճին անդրադառնալով`  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արձանագրել են, որ այն սկսվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետեւանքով: Արդյո՞ք կարող ենք համարել, որ վերջապես Մինսկի խումբը փոխել է իր գործելաոճը:

– Այո՛, ավելի հասցեական է դարձել, բայց կարծում եմ` այն պետք է լինի շարունակական, եւ դրան պետք է հետեւեն նաեւ պատժամիջոցները: Եթե Ադրբեջանը շարունակի նման լկտի պահվածքը, պետք է նաեւ հայտարարություններին հետեւեն կոնկրետ պատժամիջոցներ` տարբեր կառույցների կողմից:

«ԱՄԵՆ ԻՆՉՆ ԷԼ ՀԱՇՎԻ ԱՌՆՎԵԼ Է»

– ՀՀ նախագահը իր ելույթում նաեւ նշեց, որ մինչեւ 2040 թվականը պետք է հասնենք նրան, որ բնակչության աղքատության թիվը կրճատվի մինչեւ 7-8 տոկոս եւ ունենանք առնվազն 4 միլիոն բնակչություն, ինչը մեծապես կախված է տնտեսության զարգացումից եւ նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակից: Արդյո՞ք այս ծրագրերը կյանքի կոչելուն չեն խանգարի տարածաշրջանում առկա խնդիրները:

– Ամեն ինչն էլ հաշվի առնվել է: Ես այլ կարծիքի եմ: Ըստ իս, ճգնաժամային իրավիճակներում մեր ազգը համախմբվելու, ուժերը միավորելու, ավելի արդյունավետ օգտագործելու, ավելի մեծ շանս ունի: Գիտե՞ք, թե հայերն ինչու են աշխարհում ավելի հաջողված, միշտ կրել են դժվարություններ, բայց այլ երկրներում հեշտ են ապրել, որովհետեւ նրանք սովոր են եղել դժվարությունները ճիշտ հաղթահարելու ճանապարհներ գտնել: Այդ հնարամտությունը գալիս է նրանից, որ մենք աշխարհագրորեն եղել ենք լեռների վրա, Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում եւ միշտ պատրաստ ենք եղել դիմակայել մարտահրավերներին: Այնպես որ, բոլոր իրավիճակներում հայի միտքն ավելի ճկուն է, քան շատ այլ ազգերինը:

«2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ»

–Այդուհանդերձ, ՀՀ նախագահի ելույթը որոշ քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների կողմից դիտարկվեց, թե հող է նախապատրաստվում 2018-ին նրա վարչապետ դառնալու համար: Ի՞նչ կասեք այս մասին:

– Օրը կգա, բարին հետը: Մենք այսօր դեռ 2017 թվականում ենք եւ 2017 թվականին նշանակվել է վարչապետ: Իսկ ըստ Սահմանադրության` 2018 թվականին այս կառավարությունը պետք է հրաժարական տա, դրանից հետո կորոշենք` ով է լինելու:

ԱԱԾ-ն հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահի բնակարանում խուզարկություն կատարելու լուրերը

– Արա Բաբլոյանի ընտրվելը, որպես ԱԺ նախագահ, մամուլում զանազան մեկնաբանությունների առիթ տվեց: Որոշ շրջանակներ անգամ գտնում են, թե նա «ժամանակավոր ֆիգուր» է լինելու խորհրդարանում: Կա՞ն իրական հիմքեր` այսպիսի տեսակետների:

– Արա Բաբլոյանին երբ ընտրել ենք, նկատի չենք ունեցել, որ նա ժամանակավոր ֆիգուր է: Մենք նրան ընտրել ենք առաջիկա տարիների համար:

– Շուտով սպասվում է կառավարության վերջնական ձեւավորումը: Այս առումով մեծ փոփոխություններ նախատեսվո՞ւմ է գործադիրում:

– Դե արդեն փոփոխություն կա, 19 նախարարությունը կդառնա 18: Միգուցե պետք է սպասել փոփոխությունների, միգուցե` ոչ, կքննարկենք, կասենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА