ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՊԾ գունդը գրավողների կոչերն այլեւս օդում կախված կմնա՞ն

25.07.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՊՊԾ գունդը գրավողների կոչերն այլեւս օդում կախված կմնա՞ն

Անազատության մեջ գտնվող «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը օրերս կոչ է արել հանրությանը մասնակցել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող ՊՊԾ գունդը գրաված խմբի դատավարությանը ու բավարար քանակի դեպքում` շրջափակել շենքը եւ «գաղութային» ոստիկանությանը պարտադրել ազատ արձակել իրենց «ռազմագերիներին»: Քրեակատարողական հիմնարկից ապստամբության կոչեր է արել նաեւ ՊՊԾ գունդը գրաված խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Ավելին` զուգահեռ նաեւ ճնշում է գործադրում մտավորականության վրա, մասնավորապես` այս անգամ թիրախավորելով «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին: Ըստ Վ. Ավետիսյանի` Գ. Գինոսյանն իրավունք չունի Նժդեհի անունը տալ, իսկ թե արդյոք երեք ոստիկանների սպանության մեջ մեղադրվողներն իրավունք ունե՞ն իրենց «Սասնա ծռեր» անվանել, սա թերեւս հարցի բոլորովին այլ կողմն է: Ինչեւէ, վերջին շրջանում ՊՊԾ գունդը գրավողների կողմնակիցների ակտիվության, ինչպես նաեւ առաջիկա գործընթացների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

Չկասկածեք. Գլխավոր դատախազը՝ «Մարտի 1»-ի գործով նախկին նախագահներին հարցաքննելու մասին

ՊՊԾ-Ը ԳՈՒՆԴԸ ԳՐԱՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԻՆ

– Պարոն Մինասյան, ՊՊԾ գունդը գրաված խմբավորման անդամներն ու համախոհները կրկին սկսել են հրապարակավ հակասահմանադրական կոչեր անել: Ըստ Ձեզ` այս գործընթացն ի՞նչ վտանգներով է հղի եւ ինչի՞ կարող է հանգեցնել: 

– Կարծում եմ` ոչ մի:

– Այսինքն` այս անգամ նրանց կոչերը կմնան օդում կախվա՞ծ:

– Արդեն պատասխանեցի Ձեր հարցին:

«ՀԵՏԱՔՐՔԻՐ Է «ԵԼՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ»

– Անդրադառնանք նաեւ «Ելք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ըստ որի, Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի: Ընդ որում` նրա հետ համամիտ է նաեւ նույն խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը, իսկ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն էլ թեպետ չի հաստատել, բայց ասել է, որ հնարավոր է նման գործընթաց սկսեն: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այս առումով, կարծում եմ, շատ հետաքրքիր է «Ելք» խմբակցության մյուս պատգամավորների դիրքորոշումը... չափազանց հետաքրքիր է:

– Այդուհանդերձ, որքանո՞վ է ողջամիտ այսօր խոսել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի մասին:

– Այդ հարցին արդեն իրենց խմբակցությունը պետք է պատասխանի, մասնավորապես` խմբակցության այն անդամները, որոնք նման տեսակետ են ներկայացրել, եւ խմբակցության այն անդամները, որոնք չեն ներկայացրել: Այնպես որ, առաջինը «Ելք» խմբակցությունը պետք է կողմնորոշվի այդ հարցում:

«ՄԵՆՔ ԵԱՏՄ-ԻՑ ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ»

– Ակնկալվում է, որ այս տարվա աշնանը հնարավոր կլինի ստորագրել Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ  համաձայնագիր: Արդյո՞ք այն կարող է այլընտրանք լինել ԵԱՏՄ-ին:

– Չեմ կարծում, որ Ձեր ասած տարբերակը իրականությանը քիչ թե շատ մոտ է, մենք Եվրասիական տնտեսական միությունից չենք հրաժարվում, բայց կշարունակենք մեր ինտենսիվ քայլերը` ակտիվացնելով համագործակցությունը նաեւ Եվրամիության հետ:

– Իսկ որտե՞ղ եք պատրաստվում այս ամառ հանգստանալ:

– Դեռ վաղ է այդ մասին խոսել:

– Այսինքն` դեռեւս աշխատանքային առօրյա գործընթացի մե՞ջ եք:

Գագիկ Ծառուկյանը դիմել է կառավարություն՝ տարկետման միջնորդության ցուցակից իր որդու անունը հանելու կոչով

– Տեսնենք... Ինչ որ ասացի, բավարարվեք դրանով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА