ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի արձագանքը «Զվեզդայի» հակահայկական հաղորդմանը

21.11.2017 23:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Արցախի արձագանքը «Զվեզդայի» հակահայկական հաղորդմանը

Ռուսական «Զվեզդա» հեռուսատաալիքի եթերում օրեր առաջ, մեղմ ասած, վիրավորական արտահայտություններով ողողված հակահայկական հաղորդում էին հեռարձակել, որտեղ քննադատելով ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրումը` ռուս հաղորդավարուհին նախ ՀՀ իշխող կուսակցության` ՀՀԿ-ի խորհրդանշանը համեմատում է հիտլերյան Գերմանիայի նացիստական զինանշանի հետ, ապա ազգային հերոս Գարեգին Նժդեհին որակում ֆաշիստ: Արդյոք սա պատահականություն էր, թե՞ ծրագրված խայծ` ռուսական կողմից ինչ- որ բան զգուշացնելու կամ տրամադրություններ ստուգելու, «Իրավունքը» պարզեց Արցախի ԱԺ նախագահի տեղակալ, «Դաշնակցություն» խմμակցության անդամ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆԻ տեսակետը:

«Ոչ թոշակավորում են, ոչ օգնում, ոնց ապրեմ» . Ազատամարտիկը ծայրահեղ վիճակում է 

– Ինչպես ասում են` ռուսական շրջանակներում էլ միակարծություն չկա, այլ կան տարբեր մոտեցումներ: Հետեւաբար, կարծում եմ` սա ավելի շատ սխալ ընկալման հետեւանք է: Եթե հիշում եք, ժամանակին էլ` Գարեգին Նժդեհի արձանի հետ կապված, կրկին այդ խնդիրը բարձրացվեց: Պարզապես, նրանց մոտ մնացել է խորհրդային ժամանակահատվածից այդ մոտեցումը եւ խնդիրը դիտարկում են այդ գաղափարականության հոլովույթի մեջ: Ինչպես գիտեք, կոմունիստական ռեժիմը այլընտրանքային ամեն մի գաղափար համարում էր թշնամական, կարծում եմ` սա էլ այդ դեպքերից է: Բայց խորանալու պարագայում, համոզված եմ, կհասկանան Գարեգին Նժդեհի մեծությունը, որ նրա մոտեցումները ուղղված չէին ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ որեւէ երկրի դեմ, այլ միայն հետապնդում էին մեկ նպատակ` հայ ժողովրդի շահերը եւ նրա պետականության պահպանումը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Վ. Բալայանի հետ «Իրավունքի» հարցազրույցը կարդացե՛ք թերթի հաջորդ համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА