ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հակառակորդը շփման գծում կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ. ԱՀ ՊՆ

25.11.2017 14:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ
Հակառակորդը շփման գծում կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ. ԱՀ ՊՆ

Նոյեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Իրավիճակը շփման գծում

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից՝ շփման գծի հյուսիսային հատվածում կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА