ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երևանն ունի՛ համագործակցության մեծ ներուժ». Երեւանի քաղաքպետը դեռ Մարսելում է

25.11.2017 16:23 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Երևանն ունի՛ համագործակցության մեծ ներուժ». Երեւանի քաղաքպետը դեռ Մարսելում է

Image may contain: 6 peopleԵրևանի և Մարսելի բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնական այցով արդեն երկու օր գտնվում է Մարսելում: Երեկ ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի և Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է այս տարի պաշտոնապես Սողոմոն Թեհլերյանի անունով անվանակոչված հրապարակ: Հրապարակում նրանց միացել է նաև Մարսելում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրանք  ներկաների հետ միասին ծաղիկներ է խոնարհել հրապարակի անվանակոչման մասին հիշատակող հուշատախտակի մոտ: Ապա այցելել նաեւ Բորելի այգի, ծաղկեպսակ դրել Բորելի այգում կանգնեցված` Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող խաչքարի մոտ:Image may contain: 7 people, people standing

Լարա Առաքելյանը և Տարոն Կոխլիկյանը ևս աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվիրակության անդամների հետ միասին մասնակցել է ՀՀ հյուպատոսությունում կազմակերպված ընդունելությանը:

Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր  հանդիպել է Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահ տիկին Մարտին Վասսալի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ ֆրանսիական մի շարք քաղաքների և ռեգիոնների հետ արդեն իսկ առկա են համագործակցության հաջողված օրինակներ:

«Ինչպես գիտեք, արդեն 25 տարի է, ինչ սերտորեն համագործակցում ենք Մարսել քաղաքի հետ և պետք է նշեմ, որ բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել, որոնցից շատերը նաև օրինակելի են: Մեզ համար, տիկին Վասսալ, առաջնային են միջազգային առաջատար փորձի, քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ու օտարերկրյան ներդրումների խրախուսումը և վստահեցնում եմ, որ Երևանն ունի՛ համագործակցության մեծ ներուժ ու մենք պատրաստ ենք Ձեզ հետ համատեղ քննարկել նաև Բուշ դյու Ռոն դեպարտամենտի հետ համագործակցություն ունենալու հնարավորությունները», - նշել է Տարոն Մարգարյանն ու առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ հնարավոր համագործակցության ուղղությունները համատեղ նախանշելու և համագործակցության համապարփակ ծրագիր մշակելու նպատակով:

No automatic alt text available.Շնորհակալություն հայտնելով այցի համար, Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահ տիկին Մարտին Վասսալն իր հերթին կարևորել է հայ-ֆրանսիական կապերի էլ ավելի ամրապնդումն ու խորացումը և վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը երկուստեք կապերի հաստատման ուղղությամբ:

«Անկեղծորեն ուրախ եմ հյուրընկալել Ձեզ, պարոն քաղաքապետ: Ինչպես գիտեք, Բուշ դյու Ռոն դեպարտամենտի կենտրոնը հենց Մարսել քաղաքն է ու ինձ համար իսկապես հաճելի է արձանագրել, որ երկու քաղաքների համագործակցությունը ավելի ու ավելի է ամրապնդվում և ընդլայնվում: Անկեղծ ասած, մինչ մեր այսօրվա հանդիպումը ես նույնպես որոշել էի առաջարկել Ձեզ` հնարավոր համագործակցություն ձևավորել նաև Բուշ դյու Ռոն դեպարտամենտի հետ և այժմ կրկնակի ուրախ եմ, որ մեր կարծիքները համընկնում են: Կարող եք վստա՛հ լինել, որ իմ լիզորությունների շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը, որ հնարավորին արագ նախանշենք համագործակցության ուղղություններն ու ընթացք տանք երկուստեք փոխգործակցությանը», - նշել է Մարտին Վասսալը:

«Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ» մահանում է արդարադատությունը

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահ տիկին Մարտին Վասսալին սիրով հրավիրել է հաջորդ տարի այցելել Երևան և մասնակցել Հայաստանի մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА