ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում բանտարկյալների թիվն ավելի արագ է աճում, քան ընդհանուր բնակչության թիվը

02.12.2017 13:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայում բանտարկյալների թիվն ավելի արագ է աճում, քան ընդհանուր բնակչության թիվը

Թուրքիայում անչափահաս բանտարկյալների թիվը 2016թ. նախորդ տարվա համեմատ աճել է 13 տոկոսով: Ըստ թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության արձանագրած տվյալների վերլուծությունից:

ԻՊ-ի հետ առնչության կասկածանքով Թուրքիայում 30 արտասահմանցու են ձերբակալել

2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ թուրքական բանտերում գտնվողների 63.8 տոկոսը դատապարտյալներ են, 36.2 տոկոսը՝ կալանքի տակ գտնվողներ: Նրանց 95.8 տոկոսը տղամարդիկ են, 4.2 տոկոսը՝ կանայք:

Վերլուծությունը ցույց է տվել, որ Թուրքիայի բանտերի ծանրաբեռնվածությունն ավելի է արագ է աճում, քան ողջ երկրի բնակչության թիվը: Այսպես, եթե 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ երկրի բնակչության յուրաքանչյուր 1000 անձից անազատության մեջ էր գտնվում 181-ը, ապա 2015թ. այդ ցուցանիշը կազմել է 225, 2016թ.՝ 251: Միաժամանակ, 2016թ. դրությամբ 12-ից բարձր տարիքի քաղաքացիներից յուրաքանչյուր 1000 անձից 311-ը գտնվում է անազատության մեջ:

Ազատազրկվածներից 982-ը պատկանում են 12-17 տարիքային խմբին: Այդ ցուցանիշը 13 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ընթացքում ազատազրկված անչափահասների թիվը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА