ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ դեպքերում Հայաստանը կարող է Ռուսաստանից ուղարկվող բեռները ստանալ Հարավային Օսիայից

22.12.2017 15:55 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արտակարգ դեպքերում Հայաստանը կարող է Ռուսաստանից ուղարկվող բեռները ստանալ Հարավային Օսիայից

SGS շվեյցարական ընկերության հետ Վրաստանի կնքած պայմանագիրը թույլ է տալիս դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնել Հարավային Օսիայի միջոցով` «Կազբեգի-Վերին Լարս» ճանապարհին արտակարգ իրավիճակների դեպքում: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ հանդես գալով խորհրդարանում, հաղորդում է Sputnik-Գրուզիան։

Որտեղի՞ց վարչապետի օգնականի կնոջը հսկայական գումարներ` ջերմոց կառուցելու համար

Նրա խոսքով՝ համաձայնագիրը համապատասխանում է Վրաստանի շահերին: «Թուրքիան, Հայաստանը եւ մյուս երկրները ֆորս-մաժորային իրավիճակներում կարող են օգտվել այդ միջանցքից: Բայց կրկնում եմ, սա ընդամենը միակողմանի ստորագրություն է: Բայց մենք շարունակելու ենք բանակցությունները, քանի որ մեզ համար անընդունելի են Ռուսաստանի կողմից առաջ քաշված որոշակի պայմաններ»,-ասել է Կվիրիկաշվիլին:

Մաքսային վարչարարության եւ ապրանքների  վերահսկման մեխանիզմների վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2011 թվականին, այն բանից հետո, երբ Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանել էր իր Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության դեմ վետոն, այն պայմանով, որ Ռուսաստանի առեւտրային միջանցքները կանցնեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով, իսկ կողմերը միջազգային միջնորդներին կհրավիրվեն ապրանքների հոսքը եւ դրանց մակնշումը վերահսկելու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА