o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԸ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ

26.12.2017 23:30 ՍՊՈՐՏ
ՀԱՅԿԱԿԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԸ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ

Հայկական բռնցքամարտի համար 2017 թվականը բավականին հաջող էր: Հայ մարզիկները հաջողություններ գրանցեցին ինչպես սիրողական, այնպես էլ` պրոֆեսիոնալ ռինգում: 
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց  հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, ամփոփելով 2017 թվականը, նշեց, որ մեր բռնցքամարտը վերածնունդ է ապրում. «Այս տարվա մեր գլխավոր արդյունքը Հովհաննես Բաչկովի Եվրոպայի չեմպիոնական տիտղոսը նվաճելն էր ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալը: Արթուր Հովհաննիսյանն ու Նարեկ Մանասյանը մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճեցին բրոնզե մեդալներ: Մասնակցել ենք բազմաթիվ մրցաշարերի եւ բոլոր մրցաշարերից վերադարձել ենք մեդալներով: Տարին բուռն էր պրոֆեսիոնալ բռնցքամարտում եւս: Մեր երեք ուժեղագույն մարզիկները` Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանը եւ Գոռ Երիցյանն ուղղակի փայլեցին պրոֆեսիոնալ ռինգում: Ունեցանք միայն հաղթանակներ, որոնց մեծ մասը՝ նոկաուտներով: Սա շատ ուրախացնում է եւ ոգեւորում: Վերջերս մեր պրոֆեսիոնալները սիրողականների հետ մասնակցեցին սիրողական մրցաշարի, որտեղ նորից մեդալներ նվաճեցինք: Նպատակը պրոֆեսիոնալից նորից վերադառնալն էր սիրողական, որպեսզի պահպանենք բալանսը»:
Անդրադառնալով արդեն 2018 թվականի անելիքներին` թիմի գլխավոր մարզիչը նշեց. «Ամբողջ 2018 թվականին կաշխատենք ֆիզիկականի վրա, որպեսզի 2019 թվականից կենտրոնանանք օլիմպիական վարկանիշների ուղղությամբ: Օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն նաեւ Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը... Բայց խնդիրները շարունակում են առկա լինել` մարզիչների, մարզիկների ոչ ճիշտ պատրաստվածությունը, մրցավարների պակասը: Ես խոսել եւ քննարկել եմ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հետ, եւ եկել ենք այն եզրահանգման, որ նոր մեթոդ պետք է մշակվի թե՛ մարզիչների վերապատրաստման, թե՛ մարզիկների հետ աշխատանքի, թե՛ մրցավարներ պատրաստելու ուղղությամբ: Կոչ եմ անում բոլոր մարզիչներին՝ հրաժարվել հին մեթոդներից, արդեն ժամանակակից բռնցքամարտում չկիրառվող մեթոդներից, միավորվել ինձ հետ եւ սկսել նոր համակարգով աշխատել, որպեսզի վերջապես սիրողական բռնցքամարտում, երբ ռինգ բարձրանա հայ մազիկը, նրանից վախենան, այլ ոչ թե համարեն, որ Հայաստանի ներկայացուցիչը թույլ բռնցքամարտիկ է, եւ Հայաստանին հեշտ կշրջանցենք»:
Սիրողական եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտում պայքար մղող բռնցքամարտիկները եւս ամփոփեցին տարին: Պրոֆեսիոնալ ռինգում 6 մենամարտ, 6-ն էլ հաղթանակով ավարտած Արամ Ավագյանը նշեց. «Սիրողականից հետո պրոֆեսիոնալ ռինգում ամեն ինչ այլ է: Դավիթ Թորոսյանի խորհուրդները լսելով` մեր առջեւ դրված խնդիրները փորձեցինք հաղթահարել: Նույնը կշարունակվի նաեւ հաջորդ տարի: Բայց սա չի նշանակում որ սիրողականից կհեռանանք: Ես ինքս կպայքարեմ մինչեւ 2020թ. Օլիմպիական խաղերը»: 

2016 թվականին ուզում էի լքել Իսպանիան․ Մեսսի

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА