ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սուրենյանը` հունվարին սպասվող եղանակի մասին

29.12.2017 14:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԵՂԱՆԱԿ
 Սուրենյանը` հունվարին սպասվող եղանակի մասին

Մինչև դեկտեմբերի 31-ը հանրապետությունում առանց տեղումների եղանակ է սպասվում, իսկ արդեն հունվարի 1–ից Հայաստանին մոտենում է տեղումնաբեր ցիկլոն: Այս մասին այսօր` դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը

Կառավարությունը իր վրա 2 մլրդ դոլարի պարտավորություն վերցրեց. Հրանտ Բագրատյանը՝ կուտակայինի մասին. «Ժողովուրդ»

«Հունվարի 1-2 ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, որոնք հիմնականում կլինեն անձրևի տեսքով, նույնիսկ բարձր լեռանային  բնակավայրերում, միայն շատ բարձր շրջաններում հնարավոր է` ձնախառն անձրև լինի»,-ասաց նա:  

Գագիկ Սուրենյանը նշեց, որ մինչև հունվարի 10-ը ցուրտ օդային հոսանքների ներթափանցում տարածք չի կանխատեսվում: Նրա խոսքով` բարձր անոմալ ջերմային ֆոնը հանրապետության ողջ տարածքում  պահպանվելու է:

«Հունվար ամսին միջին ամսեկան ջերմաստիճանը նորմայից  դրական շեղված կլինի  3-4 աստիճանով, տեղումների քանակը  կանխատեսվում է նորմայից ավելի, բայց ամսվա ընթացքում գերակշռող են լինելու հիմնականում տաք օրերը»,- ասաց նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА