ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարտքով Նոր տարի չեն անում». ինչպե՞ս են Եվրոպայի նշում Նոր տարին

30.12.2017 19:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՄՇԱԿՈՒՅԹ
«Պարտքով Նոր տարի չեն անում». ինչպե՞ս են Եվրոպայի նշում Նոր տարին

Ամանորին հաշված ժամեր են մնացել եւ ճիշտ ժամանակն է ամփոփելու նախորդ տարին, պլանավորելու գալիք տարվա անելիքներն ու, իհարկե, պատրաստվելու Նոր տարվան: Իսկ թե ինչպե՞ս եմ Եվրոպայում հայերը նշում Ամանորը, «Իրավունքը» հետաքրքրվեց Ֆրանսիայում հայերենով ու ֆրանսերենով հեռարձակվող «ԱՅԲ Fm 99.5» ռադիոկայանի լրագրող, հաղորդավար ԱՐՏԱԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՑ, որը նաեւ ֆրանսիական հայտնի «Bonheur Retrouvé» կազմակերպության մամուլի խոսնակն է: Սակայն, մինչ տոնական հարցերին անդրադառնալը, մեր գործընկերոջ հետ նախ խոսեցինք 2017-ի կատարված աշխատանքների մասին:

«Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

«ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԵՐԻՆ ՊԱՏՄԵԼՈՒ ԵՄ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ»

- Արտակ, 2017-ը՝  Աքաղաղի տարին, իր տեղը զիջում է Շան տարուն՝ 2018-ին: Ի՞նչ տվեց այս տարին Սփյուռքում ապրող հայ հաղորդավարին:

- Ինձ համար տարբերություն չկա Աքաղաղի տարի է, թե Շան տարի, աշխատասեր մարդու համար կապ չունի ինչի տարի է, եթե ձգտում ունես ու սիրում ես աշխատանքդ, հավատացեք՝ կհասնես այն ամենին, ինչին ուզում ես: 2017-ը նախեւառաջ ինձ տվեց ավելի լայն ճանաչում, գիտեք, ռադիո ընդունիչի միջից ռադիոլսողը չի պատկերացնում, թե ով է խոսում, գիտի միայն անուն, ազգանուն, բայց երբ հանդիպում ես նրանց հետ ինչ-որ տեղ, ձայնից միանգամից ճանաչում են ու ասում՝ ռադիոհաղորդավար ես: Այնքան հաճելի է, որ լավ առումով ճանաչում են քեզ, ուզում մոտիկից ծանոթանալ քեզ հետ: Ձեռքբերումների շարքում հատկապես կառանձնացնեի «Հանդես փրոդաքշնի» հետ համագործակցությունը՝ ի դեմս Արման Կարապետյանի:

- Որքանով տեղյակ եմ այս տարի երկու խոշոր ծրագիր իրականացրեցիք՝ նախ «Հայաստանի արահետներով», ապա «Արեւմտյան Հայաստանի արահետներով» հաղորդաշարերը: Ո՞ր արահետներով 2018-ը կտանի Արտակ Թադեւոսյանին:

- Հետաքրքիր  հարցադրում էր, արահետները տարբեր են լինում եւ միայն այդ արահետներով քայլողը պետք է հասկանա դրա նշանակության մասին: Գրեթե երկու տարի՝ 2016-2017 թթ., տեւողություն ունեցան այս երկու խոշոր ծրագրերը, բայց ռադիոլսողները նաեւ զանգահարում էին ռադիոկայան եւ խնդրում կրկնել հաղորդումները: Հաճելի է, երբ լավ գործ ես անում եւ գնահատվում: 2018-ը ինձ համար յուրահատուկ է լինելու, քանի որ քայլելու եմ Արցախի արահետներով եւ Սփյուռքի հայերին պատմելու եմ մեր սիրելի Արցախի մասին:

Արտակ Հերիքյանը պարզաբանում է, թե ինչու է հեռացել Հանրայինից

«ԱՍՏԾՈՒՑ ԱՌԱՋ ՉԸՆԿՆԵՆՔ ՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՉՏԱՆՔ»

- Գիտեմ, որ այս տարի բավական բարեգործական նախագծեր եք իրականացրել, որոնք հիմնականում ուղղված էին ապրիլյան զոհերի ընտանիքներին աջակցելուն: Արդեն նախանշվա՞ծ է, թե հաջորդ տարի ի՞նչ ուղղությամբ կիրագործվեն բարեգործական ծրագրերը:

- Բարեգործական ծրագրերին աջակցելը միայն ինձնով չէ, ունենք լավ թիմ, լավ գործընկերներ, ովքեր աջակցում են այդ ծրագրերին՝ օգնում, սատարում: Իրենց ընտանիքները, կարծես, մի կողմ են թողնում եւ աշխատում են օգնել յուրաքանչյուր զինվորի: «Bonheur Retrouvé» կազմակերպությունը իմ երկրորդ ընտանիքն է դարձել, բոլորս համախմբվում ենք մի ծրագրի շուրջ եւ փորձում աջակցել ու սատարել: Մարդիկ, եթե ասում են, որ միայնակ են անում նման ծրագրեր, թերահավատորեն մոտեցեք նրանց, քանի որ օգնող ուժ միշտ պետք է լինի: Իսկ ես ու իմ ընկերներս այդ ուժն ենք: 2018-ին, իհարկե, լինելու է մեզ համար հետաքրքիր տարի, խոշոր նախագծեր կան անելու եւ իրագործելու, այդ թվում՝ մեր տեսադաշտից դուրս չի մնալու զինծառայողներին օգնելու ծրագիրը:  Աստծուց առաջ չընկնենք ու խոստումներ չտանք, բայց պետք է, որ ավելի լավ աշխատանք ու շատ ծրագրեր իրականացնենք: Այն մարդիկ, որ աշխատում են այդ ծրագրերի վրա, իրենք թանկ են ինձ համար ու չեմ կարող չնշել նրանց անունները եւ մեծ շնորհակալություն չհայտնել: Մեր միասին իրականացրած ծրագրերին օգնել են Հայկ Մելիքյանը, Ալինա Հակոբյանը, Աիդա Օհանյանը, Արմինե Գաբրիելյանը, Հեղինե Տեր Օհանիսյանը, Սեդրակ Խաչատրյանը եւ մեր ընտանիքները, որ միշտ սատարել են մեզ:

«ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ՉԵՆ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ ՀԱՐԵՎԱՆԻՆ, ՈՐ ԱՄԱՆՈՐ Է»

- Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են հայերը տոնում Ամանորը Ֆրանսիայում:

- Ինչպես յուրաքանչյուր եվրոպական երկրում, հայերը Ֆրանսիայում տոնում են Ամանորը, կարելի է ասել, ոչ Հայաստանի նման: Նվերներ ենք գնում մեկս մյուսի համար ու փոխանցում միմյանց, դեկտեմբերի 31-ին լինում ենք մեր ընտանիքների հետ, իսկ արդեն հունվարի 2-ից մոռանում ենք ինչ է Ամանորն ու բնականոն հունով աշխատանքի անցնում:

Նոր բացահայտումներ Մանվել Գրիգորյանի գործով, Արցախի նրա առանձնատանը

- Իսկ ֆրանսիացիների Ամանորը ինչո՞վ է տարբերում հայկական ավանդական Նոր տարուց:

- Համենայնդեպս, ես տարբերություն չեմ տեսնում: Եվրոպայում ապրող յուրաքանչյուր մարդ գնում է այցելության իր հարազատներին եւ շոկոլադ է տանում իր հետ, նաեւ խաղալիք՝ երեխաների համար: Գուցե տարբերություն երբեք չեմ տեսել, որովհետեւ ապրելով Եվրոպայում, միեւնույն է, արմատներս ու հոգիս Երեւանի հետ է ու հաճախ կարող է չնկատեմ եվրոպական բազմաթիվ ավանդույթներ, որոնք անիմաստ են եւ ոչ տեղին: Կարելի է ասել, որ Եվրոպայում պարտքով Նոր տարի չեն անում, ոսկի բանկում չեն դնում եւ ամենակարեւորը՝ չեն զարմացնում հարեւանին, որ Ամանոր է, թերեւս սա է միակ տարբերությունը:

«ԿՑԱՆԿԱՆԱՅԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՊՐԵՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՄԱՆ»

- Դուք ի՞նչ նամակ եք գրել Ձմեռ պապին:

- Նամակ չեմ գրել, չեմ էլ պատրաստվում գրել: Գիտեք ինչո՞ւ, որովհետեւ ինչ ուզում եմ անհնար է լինի ու իրականանա: Չեմ ուզում պատերազմ, կռիվ, երկրաշարժ, ուզում եմ սահմանում կանգնող զինվոր չլինի, ուզում եմ սահմաններ չլինեն: Մի փոքր բան եմ ուզում՝ խաղաղություն, ու եթե եղավ խաղաղություն, կլինի ամեն ինչ ու մարդիկ լավ կապրեն, կժպտան, մինչդեռ չկա այդ ժպիտը: Կարծես, մարդիկ անիմաստ են ապրում, հազիվ գոյատեւում են ու միապաղաղ քայլում:

- Եթե Ձմեռ պապը Դուք լինեիք, ի՞նչ կցանկանայիք նախ Հայաստանի, ապա Ֆրանսիայի համար:

- Եթե ես լինեի… Երբեք չեմ մտածել այդ մասին: Եթե լինեի, կցանկանայի մի բան՝ Հայաստանի ժողովուրդը ապրեր Ֆրանսիայի նման՝ ունենար լավ աշխատատեղեր, լավ վարձատրվեր, ապրեր մարդավարի: Հայաստան եւ Եվրոպա տարանջատում չկա, միայն կան մարդիկ, որ ապրում են երկրի վրա: Բարի՛ եղեք, մարդիկ:

Մանվել Գրիգորյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ու նրան կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА