ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նեթանյահուն ասել է՝ որ դեպքում իրանցիներն ու իսրայելցիները շատ լավ բարեկամներ կդառնան

02.01.2018 15:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նեթանյահուն ասել է՝ որ դեպքում իրանցիներն ու իսրայելցիները շատ լավ բարեկամներ կդառնան

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կողմ է արտահայտվել Իրանում տեղի ունեցեղ զանգվածային ցույցերին՝ հայտնելով, որ Թեհրանում իշխանափոխության դեպքում իսրայելցի և իրանցի ժողովուրդների միջև բարեկամություն կհաստատվի: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է նրա գրասենյակի Twitter- էջում, հաղորդում է РИА Новости-ն:

Լավրովը մեկնաբանել է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը

«Այս ռեժիմն ամեն կերպ փորձում է ատելություն սերմանել մեր միջև, սակայն նրանց մոտ չի ստացվի: Եվ երբ այս ռեժիմը տապալվի, իսկ մի օր այն կտապալվի, իրանցիներն ու իսրայելցիները կրկին շատ լավ բարեկամներ կդառնան… Ես հաջողություններ եմ մաղթում իրանցի ժողովրդին՝ ազատության համար նրանց մղած ազնիվ պայքարում», - ասել է վարչապետը:

Նեթանյահուն նաև անդրադարձել է Իսրայելի հասցեին մեղադրանքներին, որոնց համաձայն Իսրայելն է հրահրել բողոքի ցույցերն Իրանում՝ դրանք կեղծ և ծիծաղելի անվանելով:

«Այսօր ես լսեցի նախագահ Ռոհանիի հայտարարությունն առ այն, թե Իսրայելն է կանգնած Իրանի ցույցերի հետևում: Սա ոչ միայն կեղծ, այլ նաև ծիծաղելի է… Խիզախ իրանցիները դուրս են գալիս փողոցներ՝ փնտրելով ազատություն և արդարություն: Նրանք ցանկանում են վերադարձնել հիմնարար ազատությունները, որոնցից զրկված են եղել տասնամյակներ շարունակ», - հավելել է Նեթանյահուն:

Ինչպես նշում է РИА Новости-ն, ավելի վաղ Իսրայելի տրանսպորտի և հետախուզության նախարար Իսրայել Կացը մաղթել է Իրանի ցուցարարներին «հաղթանակ ազատության և ժողովրդավարության համար պայքարում»՝ ընդգծելով, որ իր երկիրը չի խառնվում Իրանի ներքին գործերին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ից Իրանի մի շարք քաղաքներում զանգվածային հակակառավարական ցույցեր են անցկացվում:

Վերջին տվյալների համաձայն՝ ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Իրանում տեղի ունեցող զանգվածային ցույցերը, հայտնել է, որ այս մերձարևելյան պետությունում եկել է փոփոխությունների ժամանակը:   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА