ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուրալում կդատեն մորն, ով մահացու չափով օղի է խմեցրել 6-ամսական որդուն

02.01.2018 19:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուրալում կդատեն մորն, ով մահացու չափով օղի է խմեցրել 6-ամսական որդուն

Ռուսսկայա Տեչա գյուղի 39-ամյա բնակչուհու կես տարեկան որդու՝ օղիով թունավորվելու գործի քննությունն ավարտվել է: Այս մասին հաղորդում է URA.RU պորտալը՝ հղելով ԶԼՄ-ների հետ կապերի հարցով Չելյաբինսկի մարզի դատախազի ավագ օգնական Նատալյա Մամաևային:

Ռուսաստանը Թուրքիային 1 մլրդ դոլարի չափով գազի զեղչ է տրամադրել. Էրդողան

Ողբերգությունը տեղի է ունեցել 2017թ. մայիսին: Բազմազավակ մայրը գիշերվա ժամը երեքին արթնացած ծծկեր երեխային տվել է մեկ թեյի գդալ օղի՝ նրան քնեցնելու համար: Այն բանից հետո, երբ առավոտյան ժամը յոթին կես տարեկան փոքրիկն սթափվել է, կինը կրկնել է արածը: Սակայն այս անգամ կինը օղին շշի մեջ է լցրել ու տվել փոքրիկին: Դրա հետևանքով տղան մահացել է ալկոհոլից սուր թունավորումից: Փորձաքննությունը ցույց է տվել, որ փոքրիկի օրգանիզմում եղել է մոտ 33,86 միլիլիտր մաքուր էթիլ սպիրտ:

Քննության ժամանակ պարզվել է, որ անպետք մայրը առնվազն երկու անգամ օգտվել է այդ մեթոդից երեխային քնեցնելու համար: Կինը լիովին ընդունել է իր մեղքը և խնդրել է գործը քննել հատուկ կարգով, որի ժամանակ չեն հետազոտվում ապացույցները և նշանակվում է հոդվածով նախատեսված պատժի երկու երրորդից ոչ ավելի պատիժ:

Նշվում է, որ Ուրալի բնակչուհին ունի ևս երկու երեխա՝ 9-ամյա դուստր և 3-ամյա որդի այլ հորից: Սպանված փոքրիկի հայրը ողբերգության ժամանակ գտնվում էր այլ քաղաքում, որտեղ գնացել էր փող վաստակելու:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА