ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գնաճն այսքան սարսափելի չէր լինի, եթե շուրջ 50 տոկոս աղքատություն չունենայինք» (Տեսանյութ)

19.01.2018 18:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Գնաճն այսքան սարսափելի չէր լինի, եթե շուրջ 50 տոկոս աղքատություն չունենայինք» (Տեսանյութ)

«Ազդակ» լրագրողական ակումբում այսօր տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` «Գնաճի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներն ու այն մեղմելու հնարավոր տարբերակները» թեմայով: 

Լարսում հայկական ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել

Ըստ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ, ունենալով տարբեր հնարավորություններ` ժամանակին հետեւողական կերպով չի օգտագործել երկրի առավելություններն ու պոտենցիալը, դրա համար էլ հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ ընդհանուր առմամբ` բնակչության, քաղաքացիների դժգոհությունը պետք է հասկանալ. «Մենք գտնվելով աշխարհաքաղաքական ոչ միարժեք տեղամասում, բազմաթիվ զարգացումների հորձանուտում, անկախ այն հանգամանքից, որ ունենք ազդեցություն այդ ամենի վրա, թե` ոչ, բոլոր պարագաներում ստացվում է օբյեկտիվ դժվարություններ: Սակայն օբյեկտիվ դժվարությունների մեջ են նետվում մոտեցումներ, Фото «Ազդակ» Լրագրողական Ակումբ.գնահատականներ, թե միջազգային շուկաները, ֆինանսական ռեսուրսների սղությունը եւ այլն է բերել նման իրավիճակի: Բայց, այդուհանդերձ, պնդում եմ, որ մենք չենք օգտագործել մեր հնարավորությունները, մասնավորապես` քաղաքական առումով»:

ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ եւս փաստեց, որ իրավիճակն, իսկապես, անհանգստացնող է. «Երկրի նախագահը նույնպես բարձրացրել է այս խնդիրը եւ առաջարկել, որպեսզի ե՛ւ Ազգային ժողովը քննարկի հարցը, ե՛ւ տարբեր համապատասխան գերատեսչությունները: Այս առումով ունենք անելիք եւ Фото «Ազդակ» Լրագրողական Ակումբ.աշխատանք: Եվ այստեղ պետք է ասեմ, որ այո՛, գնաճը այն երեւույթն է, որը մշտապես ուղեկցում է ցանկացած տնտեսական զարգացող երկրի: Բայց կարծում եմ` ինքնին այդ գնաճն այնքան սարսափելի չէր լինի, եթե մեր հասարակությունը չունենար շուրջ 50 տոկոս աղքատներ, ծայրահեղ աղքատներ  կամ մարդիկ, որոնք գտնվում են ոչ լրիվ բավարվածության մեջ: Եթե հասարակությունն ունենար ավելի ցածր աղքատության եւ գործազրկության շեմ, բնակաբար, այդ գնաճը այդքան ցավալի չէր լինի եւ այդքան ազդեցություն չէր ունենա մեր հասարակության վրա: Այստեղ պետք է հասկանանք, թե որտեղից է գալիս խնդիրը: Մեր տնտեսությունը կառուցված է միջազգային արժութային հիմնադրամի` ՄԱՀ-ի, եւ Համաշխարհային բանկի, մեղմ ասած, խորհուրդների, իսկ ավելի ճիշտ` հանձնարականների հիման վրա: Հետեւաբար, ըստ իս, պետք է հրաժարվենք այդ հանձնարարականներից եւ փոփոխություն կատարենք մեր տնտեսական քաղաքականության մեջ»:

Ավագանու անդամի Ձեր լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքի ուժով. Տարոն Մարգարյանը՝ Ալեն Սիմոնյանին

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆՆ էլ նշեց, որ գնաճը հետեւանք է եւ  պետք է նախ ախտաճանաչում կատարվի. «Բոլոր քայլերը , որոնք պետք է միտված լինեն գնաճի մեղմանը, կարող են, մեղմ ասած, ապարդյուն լինել, եթե չսկսենք ախտաճանաչումից: Եվ սա մի քիչ ավելի հիմնարար խնդիր է, որը այսպես, թե այնպես պետք է իր լուծումը գտնի: Անկախության երրորդ տասնամյակում ենք ու կարիք ունենք տնտեսության ազգային մոդելի ձեւավորման: Համամիտ եմ իմ գործընկերների հետ, որ մինչեւ օրս ավելի շատ տուրք ենք տվել արտաքին ազդակներին, հորդորներին, այսպես կոչված, խորհուրդներին եւ քիչ ենք Фото «Ազդակ» Լրագրողական Ակումբ.ուշադրություն դարձրել մեր առանձնահատկություններին կամ մեր հզոր առավելություններին, որոնք կարող են առաջընթաց ձեւավորել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА