ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտգործնախարարների կրակովյան հանդիպումը  պետք չէ ո՛չ կարեւորել, ո՛չ անտեսել

23.01.2018 20:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Արտգործնախարարների կրակովյան հանդիպումը  պետք չէ ո՛չ կարեւորել, ո՛չ անտեսել

Արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքագետ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կրակովյան հանդիպմանը, փաստեց.«Որեւէ մեկը չգիտի թե ինչ կա այդ բանակցությունների հետնաբակում: Առերես չեմ կարծում, որ այս հանդիպումը որեւէ մեծ բան փոխեց բանակցային գործընթացքում, որովհետեւ դիրքորոշումների փոփոխություն չեմ տեսնում»,-փաստեց Ա. Նավասարդյանը: Ըստ նրա, այդ փոփոխությունները վերջին հաշվով արտգործնախարարները չեն որոշում.«Սա հերթական հանդիպումներից մեկն է: Այդուհանդերեձ մի քանի առիթներով ասել եմ եւ այժմ էլ կրկնում եմ` ավելի լավ է բանակցել, քան պատերազմել»,-ընդգծեց քաղաքագետը եւ հավելեց, որ նույնիսկ անհաջող բանակցությունն ավելի լավ է, քան պատերազմը: Ամեն դեպքում մեր զրուցակիցն այս հանդիպումը ո՛չ կարեւորում է, ո՛չ անտեսում է:

Մեկնարկել է ԱԺ նիստը. օրակարգում են նաև ՀՀ 2017–ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը և ԿԲ գործունեության տարեկան հաղորդումը

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են այս տարվա հունվարի 18-ին Կրակով քաղաքում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА