ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ելքի» եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները մեղադրեցին ԱԺ նախագահին

24.01.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ելքի» եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները  մեղադրեցին ԱԺ նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻ նախաձեռնությամբ` երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին ներկա էին ԱԺ պատգամավորներ, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ: Սակայն, ամեն ինչ, այդքան էլ հարթ չանցավ, ավելին` գրեթե լսումների ավարտին կրքերն առավել թեժացան: Նախ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին մեղադրեց նիստը վերապահումներով անցկացնելու մեջ: Ապա շեշտեց, որ ի սկզբանե քննարկման գաղափարը նման ձեւակերպումներով սկսելն անընդունելի էր. «Այս լսումները մենք կարեւորել ենք եւ գտնում ենք, որ խորքային քննարկման, վերլուծման եւ ըստ էության, բացահայտման հիմքեր պետք է լինեն եւ դրա համար առհասարակ պետք է բաց քննարկման հնարավորություն ունենանք, եւ ներկա գտնվողները յուրաքանչյուր պաշտոնյայի պետք է անկաշկանդ հնարավորություն ունենան` խորքային հարցեր տալու ու սպառիչ պատասխաններ ակնկալելու»: Վ. Էնֆիաջյանը պնդում էր, որ լսումները տեւեն այնքան, քանի դեռ ներկաների հարցադրումներն ու ելույթները չեն սպառվել, Ա. Բաբլոյանն էլ հիշեցնում էր, որ իրենք են հրավիրել, իրենք էլ կորոշեն` ինչքան տեւի: Բաբլոյան-Էնֆիաջյան կոնֆլիկտը դեռ չավարտված, «Ելքն» էլ տեղից բորբոքվեց: ԱԺ նախագահը ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժից պետք է ընդամենը երկու հոգի ելույթ ունենան, անկախ նրանից պատգամավոր է, թե շարքային կուսակցական: Այս ձեւաչափն անընդունելի էր «Ելքի» կանանց` ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ եւ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ համար: Ելք-ականները տեղից սկսեցին գոռգոռալ, որ սա խոսքի ազատության ոտնահարում է: Գործին խառնվեց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ, եւ ԱԺ նախագահը սկսեց կոմպրոմիսի գնալ` փորձելով հանդարտեցնել ամենաընդդիմադիրներին:

Կոչ եմ անում ծնողներին երեխաների համար չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ. Արայիկ Հարությունյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА