ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանությունն անցնում է վարչապետի ենթակայության տակ. ի՞նչ են նախատեսում նոր փոփոխությունները

25.01.2018 15:09 ԹԵՄԱ
Ոստիկանությունն անցնում է վարչապետի ենթակայության տակ. ի՞նչ են նախատեսում նոր փոփոխությունները

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով մասնավորապես, սահմանվում են, որ վարչապետը պետք է ունենա 4 ենթակա մարմին՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը եւ Պետական վերահսկողական ծառայությունը:

Զինված ուժերում նոր նշանակումներ են տեղի ունեցել

Ըստ նախագծի կառավարությանը ենթակա մարմինները 12-ն են՝ ՊԵԿ-ը, Քաղաքաշինության կոմիտեն, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, Վիճակագրական կոմիտեն, Առողջապահական տեսչական մարմինը, Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը, Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինը, Գյուղատնտեսական տեխնիկայի տեսչական մարմինը, Էներգետիկայի տեսչական մարմինը, Կրթության տեսչական մարմինը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը եւ Տրանսպորտի տեսչական մարմինը:

Օրենքը նախատեսում է, որ նախարարություններին ենթակա մարմինները էիվը 18-ն է, որոնք են, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, Քրեակատարողական ծառայությունը, Պրոբացիոն ծառայությունը, Սննդամթերքի անվտանգության ծառայությունը, Փրկարար ծառայությունը, Սոցիալական ապահովության ծառայությունը, Պետական արարողակարգի ծառայությունը, Միգրացիոն ծառայությունը,  Ջրային կոմիտեն, Գիտության կոմիտեն,   Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Զբոսաշրջության կոմիտեն, Ռազմարդյունաբերական կոմիտեն, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն, Պետական գույքի կառավարման կոմիտեն, Բարձրագույն որակավորման կոմիտեն, Անտառային կոմիտեն եւ Լեզվի կոմիտեն:

Բացի այդ, Արդարադատության նախարարությունը ներկայացրել է նաեւ «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխությունները, որոնք մասնավորապես, վերաբերում են նրան, որ ոստիկանությունը նոր Սահմանադրությամբ կառավարությանն առընթեր մարմնից դառնալու է վարչապետին ենթակա մարմին:

Ըստ այդմ, նշվում է, որ ոստիկանության կանոնադրությունը հաստատում եւ աշխատողների առավելագույն թվաքանակը սահմանում է վարչապետը: Ոստիկանության պետը ոստիկանության կառուցվածքի եւ թվաքանակի սահմաններում իրավասու է ստեղծելու ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ: Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Կառավարությունը եւ վարչապետը: Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Բացի այդ, փոփոխություններ են նախատեսված նաեւ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդմ, ոստիկանության պետին նշանակում եւ ազատում է վարչապետը, ոստիկանության պետի տեղակալներին Ոստիկանության պետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը, մինչդեռ գործող օրենքով այդ լիազորությունը վերապահված է ՀՀ նախագահին:

Ով է Քաղավիացիայի վարչության նոր պետի հավանական թեկնածուն

Ոստիկանության զորքերի հրամանատարին վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է Հանրապետության նախագահը: Ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե ոստիկանության պետի տեղակալն է:

Ոստիկանության գլխավոր, ավագ եւ միջին պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է ոստիկանության պետը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА